Մշակույթի շուկայականացման խնդիրների շուրջ զրուցում են Աղասի Թադևոսյանը և մշակութային մարդաբան, ազգագրագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը։
- Մշակութային տուրիզմ․ ինչպե՞ս անել, որ տուրիզմը՝ որպես տնտեսության ճյուղ, չտուժի, բայց և այդ ոլորտի զարգացումը չհանգեցնի մշակութային ժառանգության շուկայականացման և ստանդարտիզացման;
- Մշակութային ժառանգության ներկայացման էթիկա․ ո՞վ կարող է ներկայացնել, և որո՞նք են վտանգները, երբ ներկայացնողը մշակույթի կրողը չի;
- Ինչպե՞ս կարող է տուրիզմը վնասել մշակութային ժառանգությանը՝ կոնտեքստից կտրում, ժառանգության քարացում ու սառեցում, ապրանքայնացում, խեղաթյուրված ներկայացում;
- Մշակութային ժառանգության վնասման արդյունքում ինչպե՞ս կարող է հենց տուրիզմը տուժել;
- Ժողովրդական հմտությունների, օրինակ՝ գինեգործության, փոխառումը մասնագետների կողմից. մի կողմից՝ նոր որակ, մյուս կողմից՝ ժողովրդական հմտության ստվերում;
- Արդյո՞ք ժողովրդական հմտությունների կրողների ու նոր մասնագետների միջև խզումը կարող է հանգեցնել մշակույթի այդ շերտի տուժմանը;
- Ի՞նչ դեր ունի պետությունը մշակութային ժառանգության պաշտպանության հարցում․ արդյո՞ք ՀՀ պետական օղակներում կա խնդրի պատշաճ ընկալում;
- Ինչու՞ ենք անընդհատ մշակույթ հյուրասիրում, երբ իրականում այն պետք է արժանապատվորեն կիսել;
- Մշակութային փառատոններ․ ինչպե՞ս խուսափել էկզոտիկացումից ու մշակույթի արհեստականացումից;
- Տուրիզմը՝ որպես տարբեր մշակույթ կրող մարդկանց շփում:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։