Play Video
Պանդեմիա և գրականություն. Պանդեմիայի փիլիսոփայական ընկալումները | Արա Առաքելյան

Պանդեմիան կարևոր թեմա է գրեթե բոլոր դարաշրջանների համար։ Յուրաքանչյուր էպոխա կարծես ունի պանդեմիայի իր անունը, գիտական և միֆական տարբերակները։

  • Հին Հունաստանում պանդեմիան համարվում էր աստվածների կողմից ինչ-որ միտում, արգելք, որը կարող էր հաղթահարվել Էդիպի նման մեկի խելոք պատասխանով։
  • Քիրստոնեական շրջանում նույնպես պանդեմիան համարվում է աստվածային միտում, պատիժ, որի հաղթահարումը, սակայն, արդեն հավատի կամ զոհաբերության մեջ էր․ Հարթման ֆոն Աուեի միջնադարյան գերմանական պոեմ՝ «Թշվառ Հենրի»։
  • Վերածննդի ժամանակաշրջանում պանդեմիայի մասին ստեղծված միֆը սկսեց որոշակիորեն ցրվել՝ տեղ տալով մարդկային բանականությանը։ Ժանտախտի արգելքը փորձում են հաղթահարել մշակույթի միջոցով, ինչպես Բոկաչչոյի «Դեկամերոնում»՝ լեռներում ստեղծել համայնք, որտեղ իշխում է սերը, մարդկային բարձր արժեքները։
  • 17-18-րդ դարերում՝ բարոկկոյի շրջանում, տարածում ստացավ քաոսի թեման։ Հիվանդությունը նույնպես սկսեց այս տեսանկյունից դիտարկվել՝ մի բան, որը համակում է մարդկությանը, և մարդիկ ոչինչ չեն կարող անել․ Գրիմմելսհաուզենի «Սիմպլիցիուս Սիմպլիցիսսիմուս» վեպ։
  • 19-րդ դարի գրականության մեջ ժանտախտի բազմազան նկարագրություններ կան՝ թե բնական, թե սոցիալական առումով։ Դրա մասին գրում են Բալզակը, Էդգար Պոն, Ալեքսանդր Դյումա որդին, Տոլստոյը, Հայնրիխ Հայնեն։ Բնությունը սկսում է որպես հիվանդ մի բան ներկայացվել։
  • 20-րդ դարի ստեղծագործություններում շատ ավելի մեծ տեղ է գրավում պանդեմիայի սոցիալական տարբերակը։ Պատերազմների դեմքը երևում է ժանտախտի միջոցով․ Քամյու, Սարտր։

Դիտեք նաև՝

Search