Play Video
Գերնոր աստղեր և սպիտակ թզուկներ. Լևոն Արամյան

Ութ անգամ և ավել արեգակի զանգված ունեցող աստղերն իրենց կյանքն ավարտում են պայթյունով: Սա անվանվում է գերնոր աստղի պայթյուն:

Մեծ զանգվածով աստղերն (պայթելուց հետո) իրենց մեջ սինթեզված ծանր էլեմենտների գերակշիռ մասը լույսի արագությունից ընդամենը տասն անգամ փոքր արագությամբ դուրս են նետում՝ հարստացնելով շրջակա միջավայրը: Հետագայում այդ էլեմենտներով հարստացված միջավայրում նույն էլեմենտների խտացումից նոր աստղ կառաջանար, որը կժառանգեր այդ էլեմենտների մեծ մասը: Կառաջանային նաև այլ մոլորակներ, որոնք նույնպես կժառանգեին այդ ծանր էլեմենտները:

Սպիտակ թզուկները սեփական վառելիքը սպառած աստղերն են: Այս տեսակի աստղերի մի մասը միայնակ է, մյուսը՝ ունի հարևան: Այն դեպքերում, երբ հարևանը սպիտակ թզուկին բավական մոտ է լինում, նրանից նյութն արտահոսում է սպիտակ թզուկի վրա: Ժամանակի ընթացքում սպիտակ թզուկի վրա նյութ է ավելանում, որի հետևանքով նրա զանգվածը մեծանում է: Երբ դրանք հասնում են մի կրիտիկական զանգվածի, իրենց ներսի ճնշումը չի կարողանում դիմադրել ինքնասեղմմանը: Սրանք էլ իրենց հերթին հանգեցնում են մեկ այլ տեսակի գերնորերի պայթյունի, որը շրջապատը հարստացնում է երկաթի հսկայական պաշաներով:

Մեր արյունը մենք ժառանգել ենք ինչ-որ մի աստղից, որը մահացել է: Մեր բջիջները նույնպես մենք ժառանգել ենք մեկ այլ մահացած աստղի մնացորդներից: Երկիր մոլորակը նույնպես ժառանգել ենք մահացած աստղից, երկաթը, երկաթային միջուկը, ոսկին:

Դիտեք նաև՝

Search