«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է, անգլերեն ասում են՝ close reading կամ deep reading։ Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։
Ինչո՞ւ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ դե ինչի ժամանակակից գրականություն կա՞… ինչու, հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։
«Բացահայտումներ» հաղորդաշարը առանձնահատուկ կլինի ևս մի բանով։ Ամեն անգամ մեկ գործ ենք կարդալու։ Միայն մեկը, որից պետք է հասկանանք՝ ի՞նչ է սա՝ պոեզիա՞, թե՞ ոչ։ Ինչո՞ւ դուր եկավ, ի՞նչը որ դուր եկավ։ Ինչո՞ւ դուր չեկավ, եթե դուր չեկավ։ Ի՞նչն է, որ արագ կարդալով չէինք նկատի ու կկորցնեինք ասելիքի զգալի մասը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ նշաններից է բաղկացած տեքստը, ինչպե՞ս է «երկխոսում» իրականության, գրական այլ ստեղծագործությունների, աշխարհի հետ։
Այսօրվա բանաստեղծությունը Արծվիկ Դավթյանինն է։ Առանց նախօրոք հեղինակի մասին պատմելու։ Ինչո՞ւ։ Որովհետև «դանդաղ ընթերցանությունը» պետք է ավելին պատմի հեղինակի մասին, քան կենսագրական փաստերը։
Կանգառս բաց չթողեցի
Ու նորից խցկված տուն եմ գնում.
47ն եմ նստել, որ գոնե կեսից կարողանամ նստած գնալ:
Էս տրանսպորտում ամենաշատը նեռվային ծյոծկեքից եմ զզվում:
Քո համար ճժմված կանգնած ես,
Գալիս մունաթ են գալիս՝ թե բա տեղ.
Էդ ժամանակ հասկանում ես՝
Ծյոծկան տարուց ավել սեքս չի ունեցել:
Էդ նենց եմ ասում՝ թե բա ես ունեցել եմ,
Բայց դե ոչինչ, շատ եմ լսել՝
Դրանից ա:
Բայց էդ էլ խնդիր չի.
Տրանսպորտում տենց տպերն էլ կան,
Թե բա նենց նեղվածք ա՝ ահավոր սեղմվում են,
Հետո ես հասկանում, որ անասունը ինքնաբավարարվում ա էդ աղջկա հետույքով:
Այ որ նեռվային ծյոծի հաշվին ինքնահաստատվեր,
Երկուսն էլ գոհ կմնային:
Բայց դե հիմա ինչ արած,
Կարևորը տեղ հասնելն ա,
ու թքած, որ 47-ով տուն հասնելու ժամանակը կրկնապատկվում ա:
Էլ չեմ խոսում սպասելու ժամանակի մասին.
Համարյա կանգառ ես հասնում,
գնում ա 47ը,
Արագ քայլում ես ներքևի կանգառ,
որ 58-ին հասնես,
էդ էլ ա աչքիդ առաջով գնում,
ու դե արի կեսը ժամ սպասի:
Բայց սխալ չհասկանաք, չեմ բողոքում.
Ոնց կարա Ավանից առավոտը 9-ին դասի գնացող մարդը բողոքի:
Եթե ինձ հարցնեք՝ խի եմ նիհար, կասեմ՝ տրանպորտում տեղավորվելու համար:
Չնայած ոնց տեղավորվես մի տրանսպորտում,
Որին 10 րոպե սպասում ես,
Իսկ ինքը առանց կանգառում կանգնելու գնում ա աչքիդ առաջով,
Ու դու տրանսպորտի մեջ նայում ես վիրավոր ծովահենների հայացքներին.
Ուրախ են.
Էլ ավելի շնչակտուր չեն լինելու:
Բայց շնչատկուր ես լինում դու,
Էդ անտեր ցրտից,
Դիմակից,
Ակնոցներից, առանց որոնց չես տեսում,
Բայց որոնց հետ էլ գոլորշուց բան չես տեսնում:
Շնչակտուր ես լինում խելքիցդ,
որ էդ ժամին գնում ես դասի,
Շնչակտուր էդ անտեր շորերից,
կոշիկից,
ինքդ քեզանից ու կողքիդ կանգնած ծյոծից, ում վրայից նեռվ ա թափվում.
Պոտենցյալ օր հարամող:
Ու տենց էլ գնում ես,
տնից դասի,
դասից գործի,
գործից էլ տուն:
Ու եթե բախտ բերում ա նստած գնալ,
Հոգնած քնում ու վայելում ես Փինկ Ֆլոյդ:
Ու թե բախտդ ավելի ա բերում,
Կանգառիդ խռռացնող բերանով հաջող չես տալիս.
Պետք ա սովորել՝
Հենց հասնում ես լադոկների, զարթնելու ու նորից աշխարհ հետ գալու ժամանակն ա…