«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2019-2020 թվականներին էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։
- Պաշտոնի ստանձման մանրամասները;
- Ակնկալիքները և իրականությունը․ արդյո՞ք փոխնախարարը զբաղվում է միայն քաղաքականության մշակմամբ;
- Նախարարի և փոխնախարարի հարաբերակցությունը;
- Ինչպե՞ս է անցնում փոխնախարարի օրը;
- Արդյո՞ք աշխատանքի կազմակերպման և վարչությունների համալրման խնդիր կա պետական համակարգում;
- Ինչպե՞ս է տեղի ունենում շփումը քաղաքացիների հետ, որոնք ունեն գաղափարներ, առաջարկներ, քննադատություններ;
- Արդյո՞ք ներկայացուցչական կազմակերպությունները՝ ասոցիացիաներ, ինստիտուտներ, միավորումներ, կայացած են Հայաստանում և ինչու՞ են դրանք կարևոր;
- Քաղաքականությունների մշակման գործընթացը;
- Հիմնական փուլերը․ խնդրի ձևակերպում և հաստատում, վիճակագրական տվյալների հավաքում, այլ երկրների փորձի ուսումնասիրում և այլն;
- Քաղված դասեր․ արդյո՞ք հեշտ է հանրայինից մասնավոր վերադարձը։
Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։
Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։