Play Video
Բուն զրույց․ Երեխայակենտրոն | Հերմինե Ստեփանյան | Վահե Ասրյան

Սեռակրթությունը կամ սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր կրթության մի մասն է և ենթադրվում է, որ պիտի ուսուցանվի, ինչպես մնացած առարկաները: Սակայն շարունակվում են սեռակրթության շուրջ հուզախառը և իրարամերժ վեճերն ու քննարկումները:

Երեխաների սեռական դաստիարակության թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և սեքսապատոլոգ Վահե Ասրյանը:

  • Ինչո՞վ է պայմանավորված սեռական դաստիարակության շուրջ աղմուկը. ինչպիսի՞ վախեր են թաքնված դրա ետևում;
  • Սեռական կյանքի միֆականացում. «Չխոսենք, որ չիմանան» մոտեցման վտանգները;
  • Ի՞նչ անել, եթե ծնողները նույնպես տեղեկացված չեն;
  • Ի՞նչ է սեռակրթությունը. մարմնի և օրգանիզմի ճանաչում, հիգիենա և խնամք, առողջություն և անվտանգություն;
  • Ինչպե՞ս սեռակրթությունն ավելի արդյունավետորեն ընդգրկել կրթական համակարգում. կենտրոնանալ երեխաների՞, թե՞ ապագա ծնողների վրա;
  • Արդյո՞ք մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում աշխատող մարդիկ զինված են համապատասխան գիտելիքներով. պետության դերը սեռակրթության ապահովման հարցում;
  • Սեռակրթության բացակայության պատճառով առաջացած խնդիրները և համացանցի դերը;
  • Սեռակրթությունը` բռնությունից պաշտպանության միջոց:

Դիտեք նաև՝

Search