Play Video
Նախկինները #3. Բագրատ Ասատրյան | Միքայել Զոլյան

«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Բագրատ Ասատրյանը։

  • ՀՀ կենտրոնական բանկի ստեղծման նախապայմանները;
  • Հիմնական մարտահրավերները․ օրենսդրական կարգավորումների պակաս և ռուբլու միասնական գոտի;
  • Որքանո՞վ է փոփոխվել Կենտրոնական բանկը վերջին 30 տարվա ընթացքում․ էվոլյուցիոն զարգացում;
  • Արդյո՞ք կենտրոնական բանկը կոռուպցիայից զերծ է մնացել;
  • Հաջողված բանկային օրենսդրություն․ ենթաօրենսդրական ակտերի կարևորությունը;
  • Որո՞նք են կենտրոնական բանկի գործառույթները․ գների կայունացու՞մ, թե՞ ազգային արժույթի փոխարժեքի որոշում;
  • Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաների (միջամտությունների) հաճախակի իրականացման վտանգները;
  • Կենտրոնական բանկի, Կառավարության և Ազգային ժողովի փոխհարաբերակցությունը․ արդյո՞ք անկախ կառույց է Կենտրոնական բանկը;
  • Խորհուրդներ Կենտրոնական բանկի ապագա նախագահներին։

Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։

Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

Դիտեք նաև՝

Search