Play Video
Բուն զրույց․ Երեխայակենտրոն | Հերմինե Ստեփանյան | Հասմիկ Թանգյան

Կյանքն իր բոլոր դրսևորումներով իրականանում է շարժման մեջ: Իսկ շարժումը երեխաների համար բնական պահանջ է: Երբ նրանք շարժումներով փորձում են աշխարհի հետ շփվել, ծնվում է պարը:

Երեխաները և պարը թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պարուսույց, պարային թերապիայի մասնագետ Հասմիկ Թանգյանը:

  • Պարը որպես ստեղծարար պրոցես;
  • Ե՞րբ, ի՞նչ պայմաններում և մշակութային ի՞նչ միջավայրում է առաջացել մանկական պարը;
  • Մանկական պարը հայկական մշակույթում, ծեսերում և կենցաղում;
  • Մանկական պարի առանձնահատկությունները;
  • Ի՞նչ ազդեցություն ունի պարը երեխայի զարգացման վրա. ուղիղ կեցվա՞ծք, թե՞ մարմնի հնարավորությունների բացահայտում, զգայարանների կայացում;
  • Պարի հիմնական տեսակները` դասական, ժողովրդական, ժամանակակից. երեխայի համար որքանո՞վ է կարևոր ազգային պարերին ծանոթանալը;
  • Մանկական պարի ուսուցման մեթոդները. կատարողականության թրծու՞մ, թե՞ ստեղծագործելու և ազատ շարժվելու հնարավորության ընձեռում ;
  • Պարը որպես սոցիալականացման միջոց. պարային, շարժողական թերապիա;
  • Ի՞նչ տարիքում սկսել պարային ակտիվությունը;
  • Ի՞նչ է մանկական պարը:

Դիտեք նաև՝

Search