Play Video

Դարերի ընթացքում գիտական գիտելիքը, աստիճանաբար ազատագրվելով կրոնական ազդեցությունից, ավելի ազատ ու գերիշխող դեր է ստանձնել հանրային կյանքում: Այսօր այն, ըստ էության, հավակնում է կառավարել հանրությունը. կան փորձագիտական կենտրոններ, համալսարաններ, խորհրդականների ինստիտուտներ, անկախ վերլուծական կենտրոններ, որոնք հենվում են գիտական գիտելիքի վրա և փորձում հասարակությանը հուշել, թե ինչպես պետք է վարվել, երբեմն նաև կառավարություններին պարտադրում գործողությունների որոշակի ուղղություն:

Հանրային և հասարակական կյանքում գիտելիքի դերակատարության մասին զրուցում են Աղասի Թադևոսյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը:

Զրույցի հիմնական կետերը`

  • Գիտելիքի դերը հանրային կյանքի կազմակերպման մեջ
  • Հանրային կյանքը կառավարողների և գիտելիք արտադրող համայնքի միջև փոխհարաբերության խնդիրը
  • Գիտելիք և իշխանություն. ժողովրդավարությունը որպես գիտելիքի բաշխվածությունը համակարգելու մեխանիզմ
  • Գիտելիք և ընտրություններ. արդյո՞ք մեծամասնությունը միշտ ճիշտ է
  • Արդյո՞ք մեծ թվով մարդկանց ներգրավումը ավելացնում է օպտիմալ լուծումը բացահայտելու հավանականությունը
  • Որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ կառավարման խնդիրներին մասնակցության. արդյո՞ք մեզ պետք է տեխնոկրատական համակարգ
  • Հայաստանի հասարակության վերաբերմունքը գիտելիքի հանդեպ
  • Փաստահեն հանրային քաղաքականության մշակում և այդ գործընթացի թափանցիկություն

Դիտեք նաև՝

Search