Play Video
Սերունդ ԵՎՕՖ | Աիդա Մարուքյան | Ասյա Խաչատրյան

Սերունդ ԵՎՕՖ-ն երիտասարդական հաղորդաշար է երիտասարդներին հուզող հարցերի մասին։ Առաջին թողարկման մեջ Աիդա Մարուքյանը և Ասյա Խաչատրյանը զրուցում են բարոյականության մասին:

Մեջբերումներ զրույցից`

«Ինձ համար բարոյականությունն ինքնախնամքն է ու խնամքը դիմացինի նկատմամբ»:

«Երբ մաման ասեց, բայց տենց ամոթ ա, ճիշտ չի, կործանում ես կյանքդ և այլն, ուղղակի հարցրեցի` արդյո՞ք ինքը երջանիկ ա եղել, ասեց` զատո ես հպարտ եմ: Շատ տխրեցի, հասկացա, որ իր ներդրումը ես լրիվ ոչնչացրել եմ, այսինքն` հպարտության, բարոյականության և մնացած ամեն ինչի մասին պատկերացումներս… Եկել եմ, ասել եմ` ուղղակի ուզում եմ ապրել»:

«Իմ համար բարոյականության մեջ շատ ավելի էս արժեքներն են մտնում` մարդկանց չխաբելը, հնարավորինս խուսափելը մարդկանց վիրավորելուց ու իրանց արժեքներին դիտավորյալ կպնելուց, մարդկանց բռնության չենթարկելը, բարոյականության նորմերին չհամապատասխանելու համար պիտակներ չդնելը»:

«Քանի որ ծնողներս չեն լսում, ժեստերի լեզուն ա շփման հիմնական ձևը, բայց նույնիսկ մաման ինձ դպրոց տանելուց կարող ա չխոսար ժեստերի լեզվով, ասեր` ամոթ ա, երեխեքը կտեսնեն»:

«Կարմիր խնձորի ավանդույթը անբարոյականություն ա, կոնկրետ ուղիղ ծաղր ա մարդու կյանքին, մարդու բարոյականությանը, ընդհանրապես բոլոր արժեհամակարգերին»:

Դիտեք նաև՝

Search