Play Video
Ուղեղային կենտրոններ | Գարիկ Հարությունյան

Մասնագիտական գրականության մեջ ուղեղային կենտրոններին զուգահեռ կիրառվում են մտքի ֆաբրիկա, հետազոտական կենտրոն, վերլուծական կենտրոն, իրավիճակային կենտրոն, փորձագիտական հանրություն և այլ հասկացություններ։ Ուղեղային կենտրոնների միասնական, համընդհանուր սահմանում գոյություն չունի, սակայն այն առավել ամբողջական կերպով արտացոլված է ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկում, որտեղ նշված է, որ ուղեղային կենտրոններ են համարվում այն կազմակերպությունները, որոնք անց են կացնում հետազոտություններ և տրամադրում են առաջարկություններ քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ընդունված է համարել, որ զարգացած ուղեղային կենտրոնների հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ 2020 թվականին հրապարակված զեկույցի համաձայն` ԱՄՆ-ն ուղեղային կենտրոնների քանակով առաջատարն է․ ներկա պահին այնտեղ գործում է 2203 հետազոտական կենտրոն։

Հայաստանյան հետազոտական կենտրոնները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի՝

  1. Պետական, այսինքն՝ Կառավարությանն առընթեր
  2. Ոչ պետական կամ մասնավոր
  3. Միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ
  4. Բուհական

Հայաստանյան ուղեղային կենտրոնների ռազմավարական առաջնահերթություններն ընդգրկում են հիմնախնդիրների լայն շրջանակ՝ սոցիալական, տնտեսական, հումանիտար հետազոտություններ, սփյուռքի և հայագիտության հարցեր, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, ինչպես նաև գլոբալ, ազգային և տարածաշրջանային անվտանգություն։

Դիտեք նաև՝

Search