Play Video
Երևանի քաղաքաշինական խնդիրները | Հայկ Զալիբեկյան

Ֆիզիկայի գիտավանում բազմաբնակարան շենքի կառուցումը շատ ավելի մեծ խնդրի մաս է կազմում։ Մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները հստակ ձևակերպված չեն՝ ի՞նչն է արժեք ներկայացնում, ի՞նչը՝ ոչ, ի՞նչը պետք է պահպանվի և ինչպե՞ս։ Եթե լիներ հստակ գիտակցություն շենքի կամ տարածքի արժեքի մասին, և օրինական դաշտը բացառեր նման տարածքներին ձեռք տալու՝ վերացնելու, ոչնչացնելու, փոփոխելու հնարավորությունը, պատկերն այլ կլիներ։ Այժմ մարդիկ փորձում են փրկել գիտավանի տարածքը, բայց դրան զուգահեռ քաղաքում ոչնչացվում է Արամ Մանուկյանի շենքը, անհասկանալի ձևով վերանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի վերևում գտնվող հատվածը։ Պայքարը շատ հատվածային է։

Թե՛ Երևանցիները, թե՛ ճարտարապետական հանրությունը չգիտեն՝ ինչ քաղաքի մասին են երազում, ինչ տիպի քաղաք է լինելու Երևանը 20-30 տարի հետո՝ մեծ թե փոքր, խիտ բնակեցված, թե՝ ընդհակառակը, մարդիկ ինչպես են տեղաշարժվելու՝ մեքենայով, ավտոբուսով, հեծանվով, ոտքով․․․ Յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները, բայց չկա ընդհանուր մշակված փաստաթուղթ, որը հստակ կմատնանշի պահպանվող տարածքներն ու շենքերը և կամփոփի քաղաքի զարգացման տեսլականը։ Գոյություն ունեցող փաստաթղթերն էլ պատճաշ կերպով չեն գործում։

Եվ նման խնդիրները շարունակական են լինելու, քանի որ շինարարությունն այն ոլորտն է, որը կոնկրետ ներդրումներ է բերում Հայաստան, քանի որ չկա հստակ ձևավորված խոսք, ու օրենսդրական դաշտն էլ թույլ է տալիս անընդհատ փոփոխել կառուցապատողին կամ սեփականատիրոջը։ Գրեթե անհնար է փրկել պատմական արժեք ունեցող շենքերը, երբ դրանք պատկանում են հստակ սեփականատերերի, որոնք նույնիսկ շենքը վերականգնելու պարտավորություն չունեն։

Դիտեք նաև՝

Search