Մոտ երեք տարի առաջ մեր գյուղերի մասին շարք սկսեցի անել: Սկսեցի շրջել գյուղերում, նկարել բնակիչներին: Մի բան զգացի, որ անգամ ինձ շատ մոտիվացնում էր: Զգացի, որ Երևանի վրա այնքան է ամեն ինչ կենտրոնացված, որ ում տեսնում էինք, սրտաբաց մոտենում էին, սկսում ասել, խոսել, պատմել: Առավոտ շուտ դուրս էի գալիս նկարելու` մտածելով, թե ում տունն եմ այսօր նախաճաշելու: Ում էլ նկարեի, հաստատ առաջարկելու էին գնալ, իրենց տանը հաց ուտել: Մտնում էի տուն, ու արդեն ի՜նչ պատմություններ էին բացվում, ասելիքներ էին գալիս…
Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Անդրանիկ Քեշիշյան
ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։
Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան
Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան
«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։