Ամենահաճախը, որ ինձ են հիշացնում Մարինատայի՝ երկու աղջիկների պատմությունն է, մի լուսանկար կա՝ իրար գրկված։ Այդ լուսանկարն է, ինչքան տպում եմ, այդքան գնում է․ նվեր, վաճառք, այդ լուսանկարը դարձել է իմ էմբլեմատիկ լուսանկարը [ծիծաղում է], շուտով, հուսամ, կհաղթահարեմ այդ բանը, որ այդ լուսանկարը չլինի իմ այցեքարտը, համ էլ այցեքարտերս վերջանում են այդ լուսանկարով։ Սիրուն աղջիկներ են, սիրուն պատմություն էր։
Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային, Ալեք Լեվասգանի
ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։
Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան
Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան
«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։