Հատված Վահե Բուդումյանի և Սուրեն Մանվելյանի երկխոսությունից՝
– Ինչի՞ վրա եք աշխատում հիմա (կարող է լինել ընթացիկ նախագիծ կամ որևէ բան, որ հիմա եք անում)։
– Այս հենց այս պահին նոր պրոյեկտ չունեմ։ Մտքիս մի երկու բան կա, բայց դեռ չեմ սկսել նկարելը։
– Ո՞րն է ձեր երբևէ արած ամենահիշվող լուսանկարը կամ նախագիծը։
– Իմ աչքերի պրոյեկտն է։
– Եթե լուսանկարչությունը չլիներ, ի՞նչով կզբաղվեիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
– Ես ֆիզիկոս եմ, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու։ Եվ եթե ֆիզիկոսներին կարգին վարձատրեին, էլ լուսանկարչությանը հերթ չէր հասնի։
Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային, Սուրեն Մանվելյան
ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։
Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան
Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան
«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։