Play Video
[Գլոկալ] Թուրքիա. հասարակություն | Գևորգ Գալթակյան

Դեռևս 18-րդ դարից սկսած օսմանյան հասարակությունում նկատվում է պայքար պահպանողականության և ազատականության միջև։ Այս պայքարը հասնում է իր գագաթնակետին Թուրքիայի Հանրապետության ստեղծումով, երբ Մուսթաֆա Քեմալը իշխանության գալով փորձում է պահպանողական հասարակությանը վերածել աշխարհիկ պետության՝ սկսելով ազգակերտման շատ կոնկրետ գործընթաց։ Կարելի է ասել, որ Քեմալի կառավարման շրջանում Թուրքիայում աշխարհիկությունը բավականին մեծ աջակցություն էր ստանում, սակայն նա, նույնպես, չի կարողանում փոխել երկրի պահպանողական հատվածը, որն իր մեջ կրում էր իսլամական արժեքներ և Օսմանյան կայսրության ժամանակից մնացած որոշակի հիշողություն։

Այժմ պահպանողական ուժերը մեծ հաղթանակ են տանում՝ հանձին Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ցանկանում է Թուրքիայի Հանրապետությունը վերածել Օսմանյան պետության երկրորդ հրատարակության և հասարակության ներսում արմատացնել նեոօսմանիզմի գաղափարները։ Թուրքիայում շատ կարևոր է ազգային ինքնությունը։ Ինչ վերաբերում է կրոնական ինքնությանը, Թուրքիայի հասարակության մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են։ 1980-ականներից հետո Թուրքիայում սկսում են ստեղծվել հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում էինք ստանում Եվրոպայից կամ ԱՄՆ-ից, և սկսում է որոշակի ազատական գաղափարների տարածումը հասարակության մեջ։

Դիտեք նաև՝

Search