Գերմանիայի քաղհասարակության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն ընդգրկում է գրեթե բոլոր այն հասարակական շերտերը, որոնք ներառված չեն պետական, մասնավոր և բիզնես համայնքի մեջ։ Գերմանիայում կան չորս տիպի քաղհասարակության կազմակերպություններ։ Առաջնային և ֆունդամենտալ դեր են զբաղեցնում բարեգործական հիմնադրամները, որոնք ինչ-որ չափով կապված են նաև եկեղեցիների հետ։
Գերմանիայում իրավական դրույթ կա, որի միջոցով հասարակական կազմակերպություններին տրվում է առաջնահերթություն սոցիալական աջակցության տրամադրման առումով։ Կրթական, բարեգործական կամ սոցիալական հիմք ունեցող հիմնադրամները նույնպես կարևոր գործառույթ ունեն Գերմանիայում։