Play Video
Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII – XIX դդ. | Աննա Արևշատյան

Հայկական համայնքը Կոստանդնուպոլսում սկսել է ձևավորվել 572 թվականից, այնուամենայնիվ, Օսմանյան կայսրության պայմաններում ճնշումները գնալով ուժեղանում են՝ հայերի համար հետզհետե դժվարացնելով ազգային ինքնության, մշակութային ավանդույթների պահպանումը, ինչպես նաև դրանց զարգացումն ու փոխանցումը ապագա սերունդներին։ Հայտնի է, որ միջնադարում մենք ունեցել ենք հայկական նոտագրություն, ինչը մշտապես եղել է ուսումնասիրողների տեսադաշտում։ 16-րդ դարից սկսած խազային արվեստը անկում էր ապրում, ինչը հանգեցնում էր լուրջ խնդիրների, քանի որ այն հոգևոր երաժշտության փոխանցման հիմնական միջոցն էր։

18-19-րդ դարերը ուշագրավ էին հատկապես երաժշտական մշակույթի բնագավառում։ Ի հայտ եկած լիմոնջյանական նոտագրությունը մեծ դեր ունեցավ ժողովրդական, աշուղական երգերի հավաքչական աշխատանքներում: Արդեն 1914 թվականին Արիստակես քահանա Իսարլյանը գրեց «Հայ ձայնագրության պատմություն» աշխատությունը։ Այս գիրքն աննախադեպ նախաձեռնություն էր, որն իր մեջ ամփոփում էր հայ նշանավոր երաժշտագետների, տեսաբանների կենսագրությունն ու գործունեությունը, որը ժամանակին արժանացավ նաև Իզմիրլյան մրցանակի։

Դիտեք նաև՝

Search