Play Video
Ապաքաղաքականացված քաղաքականություն | Ավնիկ Մելիքյան

Հաճախ «քաղաքականություն» բառի, քաղաքական պրոցեսների և քաղաքականություն իրացնող անձանց հետ բացասական և խիստ տհաճ զգացողություններ են ասոցացվում։ Այս երևույթը հատկապես սրվել է վերջին զարգացումների կոնտեքստում, ինչպես նաև այն պատճառով, թե ինչպես են մեր քաղաքական գործիչներն իրացնում այս քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, գալիք արտահերթ ընտրությունների կոնտեքստում շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից են գալիս այս բացասական էմոցիաները, և ինչ ենք հասկանում «քաղաքականություն» ասելիս։

Հաճախ քաղաքականությունն ընկալվում է որպես իշխանության համար անորակ, էթիկական կամ բարոյական արժեքներից զուրկ պայքար, ինչը հիմնականում ասոցացվում է կուսակցական պայքարի հետ, ինչը հասկացության բացատրության ընդամենը մի փոքր մասն է։ Քաղաքականությունը գաղափարների պայքար է, որոնք պետք է լուծեն առօրեական, համայնքային և հասարակական տարբեր խնդիրներ։ Քաղաքական ուժերը, իրենց ապաքաղաքական հռչակելով, մերժում են այս խնդիրների լուծման գործիքը, ինչն էլ հանգեցնում է խնդիրների լուծման մերժմանը, քանի որ չկա այլ համակարգ, որը կարող է լուծել կրթական, տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության խնդիրները։

Ակնհայտ է, որ մեր հասարակությունում բացակայում են գաղափարական քաղաքական դիսկուրսները։ Շատ կարևոր է գալիք ընտրությունների նախաշեմին լինել պահանջատեր, քաղաքական ուժերից և կուսակցություններից պահանջել ծրագրեր և գաղափարներ, որոնք իրենց հերթին պարտավոր են ողջամիտ ժամկետներում ներկայացնել դրանք։ Քաղաքական մտքերը, գաղափարները պետք է հասարակության համար լինեն պայքարի հիմնական օբյեկտը, այլ ոչ թե իշխանությունը։

Դիտեք նաև՝

Search