Եվրամիությունը ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Եվրոպայում առաջացավ այն պատկերացումը, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի վերջինը: Դրա կանխարգելման նպատակով նախաձեռնվեցին ինտեգրացիոն գործըթնացներ, որոնց նպատակը հետագա կոնֆլիկտները բացառող կապեր ստեղծելն էր: Ձևավորվեցին ինտեգրացիոն միավորներ և սուբյեկտներ, որոնք հիմք դարձան Եվրամիության բազային արժեքների համար, որոնք բնույթով կապված էին քրիստոնեության և ազատականության հետ: Այս ժամանակ նաև ստեղծվեցին ԵՄ ներսում քաղաքացիների, ծառայությունների, ապրանքների շարժունակության հիմնասյուները: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը՝ որպես նորանկախ հանրապետություն, բացահայտեց իր համար նոր և նախկինում թերի հայտնի մի աշխարհ, որի մի մասն էր Եվրոպան: Այդ համատեքստում սկսեցին ձևավորվել Հայաստանի և ԵՄ միջև հարաբերություննները:
Հայաստան-ԵՄ պաշտոնական հարաբերությունները սկսեցին զարգանալ շրջանակային համաձայնագրերի ձևաչափով: Նախևառաջ, ստորագրվեց Առաջին բազային շրջանակային համաձայնագիրը, որը սահմանում էր լայն թեմատիկ համագործակցության շրջանակ: Աստիճանաբար, հարաբերությունների խորացմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացավ ավելի խորը շրջանակ մշակելու, և Հայաստանը սկսեց բանակցել Եվրոասոցացման պայմանագրի շուրջ, որն ի վերջո այդպես էլ չստորագրվեց: Ասոցացման պայմանագրի փոխարեն ձևավորվեց նոր շրջանակային համաձայնագիր՝ «Ասոցացման համաձայնագիր – » սկզբունքով, որը չէր ներառել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը հակասող դրությոները: Նոր համաձայնագրին զուգահեռ կան նաև համագործակցությունն ամրապնդող այն գործընթացներ, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության համատեքստում, և քննարկվում է մարդկանց տեղաշարժը կարգավորող՝ վիզաների ազատականացման հարցը:
Քաղաքացիական հասարակության համար կարևոր էր առաջին՝ ճանաչողական փուլը, որն ուներ նաև հումանիտար աջակցության բաղադրիչ. անհրաժեշտ էր աջակցել փլուզված կայսրության բեկորներին: Երկրորդ փուլում՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության համատեքստում, ԵՄ-ը սկսեց կատարել նաև միջնորդի դեր քաղաքացիական հասարակության և պետության միջև: ԵՄ ֆինանսավորումը և ծրագրերն ուղղվեցին քաղհասարակության կողմից ձևակերպված կարիքներին՝ խոսքի և հավաքների ազատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ կարևոր հարցերին: ԵՄ աջակցության դիապազոնը շատ լայն է և ներառում է թե՛ արտաքին, թե՛ ներքին տիրույթը: Երրորդ փուլը հետևեց 2018թ. հեղափոխությանը, և ենթադրում է նոր իշխանության կողմից աստիճանաբար ձևավորվող ռեֆորմներին աջակցություն: