Play Video
09․ PR, գովազդ, թվային մարքեթինգ/SMM. [Գործուղի]

Այսօր խոսելու ենք թվային մարքեթինգի և դրա ամենապոպուլյար և ամենասիրված ուղղության՝ սոցիալական մեդիաների մարքեթինգի մասին, որը կրճատ անվանում ենք SMM: Թվային մարքեթինգն ու SMM-ը տարեցտարի դառնում է մարքեթինգի մասնագետների և գործարարների ամենասիրած և երբեմն միակ օգտագործվող գործիքը։ Պատճառն այն է, որ SMM-ը մի շարք առավելություններ ունի դասական մարքեթինգի նկատմամբ։ Առաջին հերթին դա բյուջեն է, որը կարող է շատ ավելի փոքր լինել, քան դասական մարքեթինգում։ Երկրորդը գործիքակազմն է, որը թույլ է տալիս շատ ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել։ Երրորդը վերլուծությունն է․ դասական մարքեթինգի արդյունավետությունը ստուգելը բավականին բարդ գործընթաց է, մինչդեռ թվային մարքեթինգում գոյություն ունի մեծ քանակի վիճակագրություն, որը մեզ հասանելի է ցանկացած պահի։ Թվային մարքեթինգի կարևորագույն առանձնահատկություններից է հաղորդակցությունը և դրա արագությունն ու արդյունավետությունը։

Դիտեք նաև՝

Search