Այսօր մենք խոսելու ենք ֆինանսներից։ «Ֆինանսներ» տերմինը տարբեր սահմանումներ ունի, սակայն, երբ անդրադառնում ենք ֆինանսներին բիզնեսում, առաջին հերթին նկատի ունենք ֆինանսավորման աղբյուրները։ Այս աղբյուրները ևս տարբեր են, և սկսնակ ձեռնարկատերը պիտի պատկերացում ունենա, թե որ ֆինանսական որ աղբյուրն է առավելապես նպատակահարմար նրա մտահղացումն իրականացնելու համար։