Ձեզ ենք ներկայացնում 16 էպիզոդից բաղկացած «Գործուղի» հաղորդաշարը, որի ընթացքում լավագույն մասնագետների օգնությամբ դուք կծանոթանաք բիզնեսի մոդելավորման հմտություններին. կիմանաք, թե ինչպես ձեր բիզնես գաղափարները մոդելավորել և կյանքի կոչել։ Կսովորեք հաճախորդների թիրախավորման, վաճառքի ուղիների մշակման, ֆինանսական պլանավորման մեխանիզմներն ու կիմանաք՝ ինչպես կանխատեսել վաճառքները։ Եթե դուք ունեք նոր արժեք ստեղծելու և սեփական բիզնես ունենալու անիրականանալի թվացող երազանք, այս հաղորդաշարը ընդամենը 16 օրվա ընթացքում կուրվագծի ձեր երազանքի իրականացման հնարավորությունը: Բարի դիտում: