ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բունը գիտակրթական բազմահարթակ մեդիա է մտահորիզոնն ընդլայնել ցանկացող, ստեղծագործ մարդկանց համար։
Մեր առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը:
Մենք վստահ ենք, որ կրթությունը պիտի լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին:
Մեր նպատակներն են
- Ինքնակրթության համար բաց աղբյուրների ստեղծումը։
- Գիտությամբ և արվեստով զբաղվող մարդկանց ճանաչելիության բարձրացումը:
- Արվեստը, գիտությունը և կրթությունը խրախուսող հարթակների ստեղծումը:
- Ռացիոնալ բանավեճի մշակույթի ձևավորումը և բազմակարծության խթանումը։
- Ժողովրդավարական արժեքների ջատագովության համար քաղաքացիական հասարակությանը հարթակի տրամադրումը։
Մեր մասին
:Բուն գիտամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից: :Բուն հիմնադրամի ներքո գործում են «:Բուն TV» հեռուստաընկերությունը, «:ԱուդիոԲՈՒՆ» ռադիոկայանը, «:Բունուս» առցանց կրթական հարթակը և «Դետեկտոր» վերլուծական կայքը։
։Բունը ձևավորում է գիտական ու կրթական թեմաներով դիսկուրսներ՝ ստեղծելով 21-րդ դարի հայ գիտահեն մտքի դինամիկ շտեմարան: Մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք տեղական գործընկեր կազմակերպությունների հետ, համատեղ նախագծեր մշակում և արտադրության մեջ տրամադրում տեխնիկական և մասնագիտական աջակցություն: Համագործակցելով մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ տարիների ընթացքում :Բունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, զարգացրել, նկարահանել և հանրայնացրել է շուրջ 5000 տարբեր ձևաչափերի հաղորդում, բազմաթիվ հետազոտական-վերլուծական հոդվածներ, ոլորտային հետազոտություններ և ուսումնական տեսաշարեր՝ ավելի քան 1000 հետազոտողի, գիտնականի և արվեստագետի հետ երկարատև համագործակցության շնորհիվ: