«ԱՊԱկենտրոնացում» վավերագրական հեռուստանախագիծը ներկայացնում է անձանց, որոնք Երևանից և արտասահմանից տեղափոխվել են մարզային բնակավայրեր և այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում՝ փոխելով այն միջավայրը, որտեղ ապրում են:
Երրորդ հաղորդման հերոսը Լուսի Խանյանն է, որն ԱՄՆ-ից տեղափոխվել է Լոռու մարզ` Յաղդան գյուղ, և այնտեղ զբաղվում է գյուղատնտեսությամբ, ստեղծագործում և օղի թորում: