«ԱՊԱկենտրոնացում» հաղորդման հերոսը Արամ Հարությունյանն է, որը Երևանից տեղափոխվել է Վայոց ձորի Խնձորուտ գյուղ և այնտեղ զբաղվում է մեղվաբուծությամբ, ձիարշավների կազմակերպմամբ և այլընտրանքային հյուրատան կառուցմամբ:
Վավերագրական հեռուստանախագիծը ներկայացնում է անձանց, որոնք Երևանից և արտասահմանից տեղափոխվել են մարզային բնակավայրեր և այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում՝ փոխելով այն միջավայրը, որտեղ ապրում են: