Թեմա 22. Մշակույթը՝ որպես հոգեվերլուծաբանի այցելու. Զիգմունդ Ֆրոյդ. Լևոն Աբրահամյան

Թեմա 22. Մշակույթը՝ որպես հոգեվերլուծաբանի այցելու. Զիգմունդ Ֆրոյդ. Լևոն Աբրահամյան

12804137_10207356753490622_2078658102_nՄշակութաբանական ոլորտում Ֆրոյդը ստեղծում է մի գիրք՝ «Տոտեմը և տաբուն», որը լույս է տեսնում 1913 թ., և հետո բազմիցս վերահրատարակվում: Կարևոր է այն, որ Ֆրոյդը չէր գնում հեռու կղզիներ ու ջունգլիներ, բայց մարդուն՝ իր պացիենտներին ուսումնասիրելով է դուրս բերում այն նյութը, որն հետո օգտագործում է՝ համեմատելով հեռավոր կղզեբնակի հետ և ստանալով ընդհանուր մի բան: Շատ տարածված էր «փոխանցում» երևույթը: Օրինակ՝ երեխան վախենում է ձիուց, մեծ կենդանուց, այսօր թերևս վերլուծելիս կենդանիների փոխարեն մեծ մեքենաներ կլինեին կամ ուրիշ բաներ: Ֆրոյդի ժամանակ շատ տարածված էր վախը կենդանուց: Վերլուծական պրոցեսը հանգեցնում է այն մտքին, որ ձին իր հայրն է, և դա հոր նկատմամբ ունեցած վախն է…

Ֆրոյդի կարևորագույն հայտնագործություններից էր էդիպյան բարդույթը: Էդիպյան, քանի որ Սոֆոկլեսի «Էդիպ արքա» ողբերգությունում Էդիպը, չիմանալով, որ իր մայրն է, ամուսնանուն է նրա հետ, չիմանալով, որ իր հայրն է, սպանում է հորը: Այս բարդույթը Ֆրոյդը տեսնում է ցանկացած մարդու մեջ, ըստ այդմ՝ մենք ցանկանում ենք մեր մորը և ցանկանում ենք սպանել մեր հորը: Այս կտրվածքով էլ նա դիտարկում է մարդկության սկիզբը: Ունենք մի դեպք, երբ հոգեվերլուծաբանը դիտարկում է մշակույթը, մարդկությանը՝ որպես պացիենտի: Շատ հետազոտողներ մետաֆորիկ կամ սիմվոլիկ ձևով մարդկությունը նույնացնում են մարդու հետ՝ ասելով ծնվում է, մեծանում է, հասունանում է, ծերանում է, մահանում է՝ մտցնելով մարդուն հատուկ հոգեբանական բոլոր շերտերը, իսկ Թայլերն ավելի առաջ է գնում՝ ամեն ինչ կառուցելով և դուրս բերելով մարդու հոգեբանությունից:

12804319_10207356753530623_597716610_n

Գուստավ Մորո, Էդիպը և սֆինքսը, 1864

Ֆրոյդն առաջիններից էր, որ նախամարդկային հասարակությունը փորձում էր նայել էդիպյան բարդույթի տեսանկյունից: Փորձում է ուսումնասիրել իր տարիներին հայտնի բոլոր նկարագրությունները՝ կենդանիների հասարակությունների, խմբերի, կանգ է առնում Ատկինսոնի առաջարկած «կիկլոպիկ ընտանիք» կոչված խմբին, որ պոլիգամ մի ընտանիք է, ուր տերը՝ հայրը, մի արու է և կան բազմաթիվ կանայք, աղջիկներ, և հայրն իր տղաներին թույլ չի տալիս մոտենալ էգերին. տիրակալը ինքն է: Տղաները դավադրություն են կազմակերպում և սպանում հորը: Սպանելուց հետո, ինչպես հատուկ է նախամարդուն, իրենց հորը ուտում են: Ֆրոյդը մշակույթային սովորություններն ու առասպելաբանություններն է առաջ քաշում, ինչպես նաև իր պացիենտների երազները՝ փորձելով հասկանալ հենց այդ ուտելու փաստը: Որովհետև տարբեր ծեսերում, տոների ժամանակ արգելվածը կամ տոտեմը, որն, օրինակ, քո հայրն է, քո նախնին է, առաջին հայրն է, որից քո ցեղն է սերվում ու մարմնավորվում ինչ-որ կենդանու ձևով (ինչպես շատ հաճախ պատահում է Ավստրալիայում), և որին չի կարելի ուտել առօրյա կյանքում, իսկ տոնի, հատուկ ծեսերի ժամանակ, ընդհակառակը՝ իրեն սպանում և ուտում են: Եվ պետք է ուտի ամբողջ հասարակությունը: Ֆրոյդը սրան հասնում է մշակութաբանական ուսումնասիրությամբ, ընդհուպ հասնում է հաղորդությանը: Իսկ ի՞նչ էր ասում Քրիստոսը. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»: Ապա վերցրեց գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը»…

Ստանիսլավ Լեմը մի էսսե ունի, ուր ասում է, որ մարդը սկսվում է այնտեղ, երբ նախամարդկային խումբը որոշում է, որ պետք է միսը կրծի աջ կողմից, ոչ թե ձախ: Արգելվում է ձախ կողմից կրծելը: Եվ տաբուն մտցնելով՝ դու կարող ես ստանալ մարդ: Առհասարակ, առաջին արգելքը շատ տեսություններում է նկարագրվում, որ հենց դա է բերում մարդկային հիմնական ինստիտուտների՝ մարդուն դարձնելով մարդ…

Գրականության ցանկ

1. Зигмунд Фрейд. Тотем и табу. Психология первобытной культуры и религии. 2009, http://vk.com/doc4389407_335674508?hash=0738ff113dc4ae77d8&dl=b4e1088df77a3c16b0

2. Зигмунд Фрейд. Психопатология обыденной жизни, http://www.psynavigator.ru/files/books/psychopathology_of_usual_life.pdf

3. Зигмунд Фрейд. Тотем и табу. Психология первобытной культуры и религии. 2009, http://vk.com/doc4389407_335674508?hash=0738ff113dc4ae77d8&dl=b4e1088df77a3c16b0

4. Robin Fox. “Totem and Taboo” Reconsidered // The Structural Study of Myth and Totemism. L., 1967, p. 161-178.

5. Л. Абрамян. “Мифы о начале” и проблема первого табу. – В кн.: Անտառ Ծննդոց. Հոդվածների ժողովածու նվիրված Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հիշատակին, Եր., 2015, էջ 55-63:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *