Ինչո՞ւ են կեղծվում ընտրությունները. Ստեփան Դանիելյան և Մանվել Սարգսյան

***

Եթե մարդկանց որևէ խումբ ազգային և պետական սեփականություն է յուրացնում, այդ արարքը օրինականացնելու միակ ճանապարհը պետական իշխանությունը բռնագրավելն է: Դա միայն երկու քայլով է հնարավոր. ոչնչացնել արդարադատության և ընտրությունների ինստիտուտները և արտաքին հովանավոր գտնել՝ գաղութացնելով երկիրը:

***

Ի՞նչ է նշանակում «կեղծված ընտրություններ»:

Հայաստանում իշխանությունները ձևավորվում են ընտրությունների ընթացքում. մրցակցությունը, սակայն, տեղի է ունենում ոչ թե առավել քանակի քվեարկողներ ներգրավելու, այլ կեղծիքների առավել քանակի համար: Կեղծիքների քանակից կախված է տարբեր անձնանց որոշակի քաղաքական դիրքեր ստանալու գրավականը. բավական քանակի ձայն բերելու դեպքում այդ անձը որոշակի սեփականություն է ստանում, իսկ իրեն ոչ բավարար «դրսևորելու» դեպքում՝ կորցնում այն: Այդպիսի կեղծված ընտրությունների միջոցով է ձևավորվում իշխանությունը, և դրանք, իրոք, «մրցակցային» ընտրություններ են:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում, եթե չես մասնակցում ընտրություններին: Ինչպե՞ս է ձևավորվելու իշխող խավը, եթե առանձին «միավորները» դուրս գան համակարգից, քանդվի մրցակցությունը: Եթե այդ խավը չունենա «վերարտադրվելու» հնարավորություն:
Հասարակությունը պիտի հետևողականորեն մերժի և հանրային քննարկման դնի այդպիսի «սեփականության իրավունքի» վրա հիմնված ընտրությունների լեգիտիմությունը:

Դիտեք նաև՝

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

🔹Ի՞նչ զարգացումներ կան հայ-վրացական հարաբերություններում։🔹Խոչընդոտո՞ւմ է արդյոք Վրաստանը ՀՀ զենք-զինամթերքի մատակարարմանը։🔹Կա՞ արդյոք Վրաստանում...

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Մի քանի մասնագիտություն համատեղելու, քաղաքացիական ակտիվության, հետհեղափոխական Հայաստանի ներկայիս մթնոլորտի և արժեհամակարգային խնդիրների մասին զրուցում են...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

🔹Որո՞նք են ռուսական քարոզչության ամենաառանցքային գաղափարախոսական պատումները։🔹Արդյո՞ք Կրեմլը ունի որևէ հստակ գաղափարախոսություն։🔹Ռուսաստանը ի՞նչ...