Խորհրդային մարդը և հետխորհրդային քաղաքացին. Աղասի Թադևոսյան | Խորհրդային ժառանգություն

Վիրտուալ և լսարանային տարածքներում ընթացող քննարկումներում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ այսօրվա քաղաքական և հասարակական կյանքում տեղ գտած բազմաթիվ պրոբլեմների պատճառները կապված են «սովետից մնացած» մտածողության այնպիսի հատկանիշների ու վարքագծային պրակտիկաների հետ, որոնք կազմալուծում են իրավիճակը ադեկվատորեն գնահատելու մարդու ունակությունը, ինքնուրույն և ռազմավարական մտածողությունը, մղելով նրան հարմարողական ու կոնֆորմիստական գործողությունների: Հանդիպում են նաև այնպիսի դատողություններ, ըստ որոնց այդ մարդիկ ստրկամիտ են, հակված են հպատակվելու, կոռումպացված են, վախկոտ, տուրք են տալիս կեղծիքին ու խաբեբայությանը: Ամենից հուսահատ կարծիքներում այդ խնդիրը դիտվում է անհաղթահարելի թվացող մի երևույթ: Հաճախ նրանց անվանում են «հոմոսովետիկուսներ», դրան միանշանակորեն տալով բացասական իմաստավորում: Հարց է առաջանում, իսկ ո՞վ է հոմոսովետիկուսը: Այս եզրը նոր չէ: Այդ արտահայտությունը և դրա տակ դրված բովանդակությունը ձևավորվել է Սառը պատերազմի տարիներին: Սակայն, հատկանշականն այն է, որ այն շարունակում է շրջանառվել նաև հետխորհրդային ժամանակաշրջանի ակադեմիական և քաղաքական դիսկուրսներում: 1998 թվականին Լիդսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Ֆրանկ Էլլիսը սահմանելով հոմոսովետիկուսին, գրում է. «Դաստիարակվելով այնպիսի մթնոլորտում, որտեղ ջնջված են ճշմարիտի ու կեղծիքի սահմանները և զրկված լինելով որևէ մտավոր նախաձեռնություն ցուցաբերելու կարողությունից, հոմոսովետիկուսը պարզապես չէր կարող լինել այլ էակ, քան կուսակցական գաղափարների ու լոզունգների անուղեղ խոսափող: Դա ոչ այնքան մարդ էր, որքան կոնվեյեր, որի միջոցով վերարտադրվում էր կուսակցական քաղաքականությունը»:

 

Նախկին դիսիդենտ, խորհրդային սոցիալիզմի քննադատ և Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելն իր «Անզորների իշխանությունը» հոդվածում բնութագրում է սովետական սոցիալիզմի պայմաներում ձևավորված մարդուն, որպես երկատված անհատի, ով ապրում է գիտակցված կեղծիքի ու խաբեության միջոցով աղավաղված իրականության պայմաններում: Ռուսաստանցի հետազոտող Օլեգ Խորխորդինը նույնպես խորհրդային մարդուն վերաբերող իր վերլուծություններում նրան ներկայացնում է, որպես կեղծիքի ու խաբեության մեջ ապրող «սիմուլյատիվ անհատ», ով խուսափում է հանրայնորեն խոսել այն մասին, ինչ մտածում է և ապրում է կեղծիքի ու երեսպաշտության մեջ: Սիմուլյատիվ վարքագծի, երկակի  մտածղության և կեղծիքի հասարակության ֆենոմենները Ջեյմս Սքոթը և Լիզա Ուիդինը ներկայացնում են որպես ոչ միայն խորհրդային, այլ՝ ընդհանրապես, ավտորիտար ու տոտալիտար համակարգերում ապրող անհատների համար բնութագրական երևույթ:

Այս մոտեցումը քննադատում է Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ալեքսի Յուրչակը, ով գտնում է, որ տեսականորեն կեղծ է բինար օպոզիցիաների միջոցով բնութագրել խորհրդային մարդուն ու հասարակությանը, որն իրականում շատ ավելի բազմակողմ երևույթ է, քան ծայրահեղացված կերպով այն հրեշավոր կամ մարդկային բնութագրելը:

Կարդալ կամ ներբեռնել զեկույցի գրավոր տարբերակն ամբողջությամբ կարող եք այստեղ՝ Խորհրդային մարդը և հետխորհրդային քաղաքացին Թադևոսյան

 

Դիտեք նաև՝

Սերունդ ԵՎՕՖ #4. Ճանապարհ դեպի երաժշտություն | Արեգ Գալոյան

Սերունդ ԵՎՕՖ #4. Ճանապարհ դեպի երաժշտություն | Արեգ Գալոյան

Սերունդ ԵՎՕՖ հաղորդաշարի հերթական թողարկմանը Քրիստիանն ու Էլէնը զրուցում են կոմպոզիտոր Արեգ Գալոյանի հետ, որը պատմում է վաղ տարիքից հայտնի լինելու...

Բուն զրույց. Արդարադատություն | Արշակ Գասպարյան | Գայանե Հովակիմյան

Բուն զրույց. Արդարադատություն | Արշակ Գասպարյան | Գայանե Հովակիմյան

🔹 Ի՞նչ է ռազմավարությունը, և արդյո՞ք հասարակություններն ու պետությունները դրա կարիքն ունեն։🔹 Պետության հաշվետվողականությունը․ ինչպե՞ս են քաղաքացիները...

Լինել քաղաքացի #10․ Երիտասարդություն

Լինել քաղաքացի #10․ Երիտասարդություն

🔹 Ո՞վ է համարվում երիտասարդ։🔹 Որո՞նք են Հայաստանի երիտասարդության խնդիրները։🔹 Հայաստանում ո՞վ է զբաղվում երիտասարդների խնդիրներով։🔹...