10. Կանանց միգրացիան Թուրքիա և տխրության առօրեականությունը | Ալինա Պողոսյան

Թուրքիայում աշխատող հայ կին միգրանտների վերաբերյալ վիճակագրական տվյալները քիչ են, սակայն ավելի հասանելի են դարձել վերջին տարիներին: Հատկանշական է, որ Թուրքիայում աշխատող հայ միգրանտների մեջ գերակշռում է միջին տարիքի կանանց թիվը: Նրանց զգալի մասը միայնակ են, հաճախ ունենում են Հայաստանում խնամքի թողնված երեխաներ: Աչքի է ընկնում այն, որ նրանց փորձառությունները լի են կրկնվող հատկանիշներով: Կարելի է բազմաթիվ պատմություններ լսել զրկանքներով, դժվարություններով, տառապանքով լի կյանքերի մասին: Աննա Մուրադյանն իր «Կղզի կղզու մեջ» գրքում անդրադառնում է դաշտում իր աշխատանքին, հետազոտողի փորձառությանը: Հետազոտողը նկատում է տան դատարկությունը, չապռեցված տարածքը, որը հակասության մեջ է հայկական մշակույթում տան պատկերին: Աշխատանքային տարածքը ևս լի է բարդություններով. բազմաթիվ են անօրինական կեցության ու աշխատանքի դեպքերը: Ծանր պայմաններում ցածր վարձատրությամբ աշխատանքը ճնշող ազդեցություն է ունենում. ԽՍՀՄ աշխատանքային հիերարխիայում հեղինակավոր աշխատանք ունեցող մարդիկ հայտնվեցին պարզապես ֆիզիկական աշխատանք անելու «ցածր» կարգավիճակում: Թուրքիայի և թուրքական հասարակության պատկերը հայ միգրանտների համար ևս խնդրահարույց է. խոսվում է պատմական հիշողության, թուրքերի հետ լարված հարաբերությունների, «թշնամուն ենթարկվելու» մասին: Զրկանքները որպես զոհաբերություն են ներկայացվում միգրանտների կողմից, մյուս կողմից, կանանց՝ «աչքից հեռու» գնալը, երեխաներին թողնելը, վերահսկողության համակարգից դուրս գալը հաճախ քննադատության առիթ է դառնում:

***
Կնոջ «ինքնազոհաբերումը» պահանջող դիսկուրսի հանդեպ հավատարմության պատճառով է սրվում իրավիճակը. տխրությունն այնքան բանալ է, դրա արտառոցությունն ու աննորմալությունը չեն հարցադրվում, դրանք ներծծված են առօրեականության մեջ:

Դիտեք նաև՝

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Քաղաքի հիշողություն․ Գետառ | Սոնա Քալանթարյան

Քաղաքի հիշողություն․ Գետառ | Սոնա Քալանթարյան

🔹Ի՞նչ տարբերություններ կան գետի շուրջ ապրող մարդկանց և քաղաքի այլ բնակիչների կյանքում և կենցաղում։🔹Գետը՝ որպես սոցիալական տարածություն։🔹Գետի...

Քաղաքի հիշողություն. Կուկիայի այբուբեն | Տիգրան Ամիրյան

Քաղաքի հիշողություն. Կուկիայի այբուբեն | Տիգրան Ամիրյան

🔹 Ինչպե՞ս են փոխվում տարածքները գերեզմանների անհետանալուց հետո։🔹 Ինչպե՞ս տարբեր ազգեր վերագտան տարածքի հիշողությունը Թբիլիսիում։🔹 Կուկիան՝ որպես...