Ի՞նչ կրթություն է մեզ պետք այսօր| Արա Աթայան

Հայաստանի կրթահամակարգի իրավիճակը կարելի է համեմատել ճահճի հետ: Այդ ճահճային վիճակը ակնհայտ արտաքին վտանգներ ցույց չի տալիս, բայց դրա վտանգավորության աստիճանը մենք զգում ենք ամեն օր՝ զգալով մեր անբավարարվածությունը այն կրթության և դաստիարակության հանդեպ, որը ստանում են մեր երեխաները: Երեխաները, շատ հաճախ, նույնիսկ առաջին դասարանի առաջին օրերից ձեռք են բերում մի հիվանդություն, որը որոշ երկրներում ընդունված է անվանել դպրոցական ֆոբիա:

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր կրթահամակարգը, որպեսզի 15-20 տարի անց այնպիսի պտուղներ տա, որոնք համեմատելի կլինեն ֆիննական կրթահամակարգի հետ:

 

Ֆիննական կրթահամակարգի մասին մենք խոսել ենք «Ֆիննական հրաշք» տեսանյութում:

«Հայկական հրաշքի» մասին խոսքս՝ որպես ապագա հրաշքի, կուզենայի սկսել այն առօրյա խնդիրներից, որոնց հետ առնչություն ունի դպրոցական տարիքի երեխա ունեցող յուրաքանչյուր ծնող: Այս խնդիրները շատ պարզ են, օրինակ՝ տնային առաջադրանքների խնդիրը: Կան շատ դպրոցներ՝ այդ թվում էլիտար դպրոցի համբավ ունեցող շատ դպրոցներ, որոնք բրենդային համբավի են հասնում շատ պարզ հնարքի միջոցով. ուսուցիչները ահռելի քանակությամբ տնային առաջադրանք են հանձնարարում և երեխաների մեծ մասը պարապում է հատուկ վարձվող ուսուցիչների մոտ, իսկ ծնողների մոտ պատրանք է ստեղծվում, որ դպրոցը լուրջ գիտելիք է տալիս: Սա շատ պարզ խնդիր է, որը շատ երկրներում արդեն վաղուց լուծված է, բայզ մեզ մոտ մնում է այն իրավիճակը, երբ ծնողը շարունակում է սպասարկել դպրոցի պահանջները, և դպրոցի պարտականությունը հանդիսացող աշխատանքի զգալի մասը պարզապես ընկնում է ծնողի վրա:

Տնային առաջադրանքը կարող էր լինել հետաքրքիր և ստեղծագործական, կարող էր լինել ոգեշնչող և տրամադրող: Այս պարագայում երեխաները մեծ հետաքրքրությամբ կներգրավվեին ուսումնական պրոցեսի մեջ և նույնիսկ ծնողների վերահսկողության կարիքը չէր առաջանա: Այս ամենը հնարավոր կլիներ նաև եթե երեխաներն ունենային դասագրքեր, որոնք կնպաստեին ուրախ ուսուսման գործընթացին:

Այսօր դասագրքերի ճնշող մեծամասնությունը գրված է չոր լեզվով, գրված է միջինից ցածր մակարդակի տեսաբանների կողմից՝ մեծերի կողմից՝ մեծերի համար:

Ճիշտ այնպես, ինչպես ուսուցիչն իր աշխատանքի զգալի մասը հանձնարարում է ծնողին՝ տնային առաջադրանքի ձևով, այնպես էլ փոխանցում է դասագրքին, որովհետև համարվում է, որ դասագրքերում վերջին ատյանի ճշմարտություններ են և երեխային միայն մնում է դրանք յուրացնել: Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ ո՞րն է ուսոցչի դերը՝ ուսուցման կենդանի գործընթացի մեջ:

Ստուգում, ստուգում, ստուգում: Վերահսկողություն-տուգանք:

Նոր Հայաստանում տուգանքների, ստուգումների, անընդհատ ճնշելու հոգեբանությունից պետք է ազատվի ամբողջ հասարակությունը, բայց այս անվստահության, ստուգումների և ճնշման մթնոլորտիցառաջին հերթին տուժում են երեխաները, որոնք իրենց անընդհատ զգում են քննիչների և ստուգողների ներքո:

Մենք պետք է մանկավարժության մեր ամբողջ ուղղվածությունը շրջենք սխալներ բռելուց դեպի

հաջողություններ ֆիքսելը:

 

 

 

 

 

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

🔹Բարձրագույն կրթության ոլորտում տենդենցերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտի վրա։🔹Արդյո՞ք մտավորական եզրույթը դեռևս...