48. Նոր պանիսլամիստական միտումներ և վահաբականություն. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Պաղեստինյան շարժման սկզբնական փուլում ստեղծված բազմաթիվ շարժումներից ամենակարևորը ՖԱԹԽ-ն էր, որի հիմնադիրն էր Յասեր Արաֆաթը: Իր քաղաքական գործունեության վաղ շրջանում Արաֆաթը ծայրահեղական մոտեցումներ էր դրսևորում՝ որդեգրելով «երեք ոչ» քաղաքականությունը՝ ո՛չ Իսրայելին, ո՛չ ճանաչմանը, ո՛չ բանակցություններին: Միաժամանակ Կահիրեում ստեղծվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որի առաջնորդ է 1969թ. դառնում ևս Յասեր Արաֆաթը:
Արաֆաթը ճկուն գործիչ էր և դրված գերնպատակի՝ Պաղեստինի ազատագրման համար պատրաստ էր ցանկացած համագործակցության:
1967թ. Վեցօրյա պատերազմը պատասխան եղավ Արաֆաթի ծայրահեղական դիրքորոշմանը: Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի բանակները պարտություն կրեցին Իսրայելի կողմից, ինչից հետո թուլացան Եգիպտոսի դիրքերը մուսուլմանական աշխարհում: Պատերազմից հետո առաջ քաշվեցին Սաուդյան Արաբիան, որը, տիրապետելով նավթային ռեսուրսի, այն օգտագործում էր վահաբականությունը տարածելու համար, և Սիրիան, որը Հաֆեզ ալ-Ասադի կառավարության շնորհիվ դարձավ արաբական միասնության շարժման առաջնորդ:

Դիտեք նաև՝

Խարիզմատիկ առաջնորդության դրսևորումներն արևելքում | Վարուժան Գեղամյան

Խարիզմատիկ առաջնորդության դրսևորումներն արևելքում | Վարուժան Գեղամյան

Արևելքի երկրների զարգացման բնորոշ գծերից է խարիզմատիկ առաջնորդության առկայությունը: Խարիզմատիկ առաջնորդը գտնվում էր իշխանական համակարգի կենտրոնում և պետք է...

Ավանդականությունը Արևմուտք-Արևելք հակադրության մեջ | Վարուժան Գեղամյան

Ավանդականությունը Արևմուտք-Արևելք հակադրության մեջ | Վարուժան Գեղամյան

Ժամանակակից աշխարհում անընդհատ խոսվում է Արևմուտք-Արևելք հակասությունների մասին: Այս դիխոտոմիան կարելի է հանդիպել լրահոսում, այն հաճախ է կիրառվում...

50. Նոր միտումներ սունիական իսլամի զարգացման ընթացքում.  Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

50. Նոր միտումներ սունիական իսլամի զարգացման ընթացքում. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Ինտերնետը, որը բացարձակ նոր երևույթ էր և կոմունիկացիոն լիովին նոր հնարավորություններ էր ստեղծում, իսլամական աշխարհին ծանր խնդիրներ բերեց: Տեղեկատվության...