Թեմա 12. Ֆրիդրիխ Նիցշե. Աշոտ Ոսկանյան

Ըստ Նիցշեի՝ աշխարհում գործում է երկու հիմնական սկզբունք՝ դիոնիսյան և ապոլոնյան: Դիոնիսյան սկզբունքը կապված է Դիոնիսի՝ գինարբուքի, հարբեցողության, սպոնտան, իռացիոնալ քայլերը մարմնավորող աստծո հետ: Դիոնիսյան սկզբունքի մասին խոսելիս՝ Նիցշեն նկատի ունի այն տարերային հարբերցումը, որը կարող է հատուկ լինել մարդուն: Ապոլոնը, ընդհակառակը, քնարը ձեռքին՝ բանաստեղծություն է ստեղծում, այսինքն՝ Ապոլոնը ձև տվողն է, կարգավորողը, նա անհատականացնող է: Ահա այս երկու սկզբունքները մարդու մեջ են խաղում, մի կողմից՝ ենթագիտակցականը,՝ տարերայինը, մյուս կողմից՝ ձև տալու, կարգ տալու հնարավորությունը:

Ողբերգությունն առաջ է եկել, որովհետև խնդիր կար ցույց տալու Դիոնիսոս աստծո տառապանքը: Աշխարհը տառապանք է ու ողբերգական, և այդ ողբերգականությունը պետք է ցույց տալ բեմում: Բայց դա այնպիսի ողբերգություն է, որ դրան անհնար է դիմանալ: Եվ որպեսզի այդ ողբերգականությանը կարողանաս դիմանալ, ասում է Նիցշեն, այն պետք էր երգել, որովհետև երգելը ձև է տալիս: Տանելի դարձնելու համար դիոնիսյան սկզբունքը՝ պետք է կիրառել ապոլոնյան սկզբունքը:

Բարոյականությունը հնարել են թույլերը, որովհետև,  ասում է Նիցշեն, նախնական շրջանում բոլորն անում են այն, ինչ իրենց պետք է, բայց ահա ուժեղները կարողանում են իրականացնել իրենց ցանկությունները, թույլերը՝ ոչ: Եվ ահա թույլերը, քանի որ չեն կարողանում անել, հնարում են բարոյականությունը՝ ասելով, որ այսինչ բանը չի կարելի, սա լավ չի, եթե այսպիսի բան անես՝ Աստված քեզ կպատժի: Եվ այս ամենը, ասում է Նիցշեն, հենված է ressentiment-ի երևույթի վրա: Ressentiment-ը որոշակի ներքին հոգեբանական ինքնաթունավորումն է: Այսինքն՝ մարդը, որը ինչ-որ բանից զրկված է կամ նեղված, որին ճնշել են, և չի կարողանում պատասխանել, այդ մարդը ներքին թունավորում է ունենում: 

Վրեժը հետաձգված հատուցումն է, բայց եթե երբևիցե չես կարողանում հատուցել, սկսում ես ինքդ քեզ ուտել, թունավորել, և ահա այս ինքնաթունավորվածները՝ ressentiment-ի կրողները, հնարել են բարոյականությունը: Մի կողմից նրանք ասում են, որ իրենք սուրբ են, լավն են ու բարի, կատարում են Աստծո պատվիրանները, իսկ ահա սրանք վատն են ու պատժվելու են և հետագայում Աստված պատժելու է սրանց դժոխքում: Այնուհետև Նիցշեն բերում է լատիներեն մի մեջբերում միջնադարյան  քրիստոնյա մի գրողից, որտեղ լավ նկարագրված է, թե ինչպես պետք է մեղսագործներին տանջամահ անեն՝ տապակելով տարբեր թավաների վրա: Եվ ասում է՝ ա՞յս են այս հումանիստները: Իրենք մեծ հաճույքով այս ամենը կանեին, պարզապես ձեռքներից չի գալիս, դրա համար ասում են, որ Աստված է պատժելու:

Դիտեք նաև՝

Սերունդ ԵՎՕՖ #14. Փիլիսոփայության դասախոս երաժիշտը. Արման Սաֆարյան

Սերունդ ԵՎՕՖ #14. Փիլիսոփայության դասախոս երաժիշտը. Արման Սաֆարյան

Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են ՀՌՀ համալսարանի փիլիսոփայություն առարկայի դասախոս և միաժամանակ Hiwave երաժշտական խմբի կիթառահար...

Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան

Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան

Ասում են՝ փիլիսոփայությունը մտքի իմպրովիզացիան է, իսկ ո՞րն է այդ իմպրովիզացիոն երաժշտության փիլիսոփայությունը: «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ...

Երևակայելով ներկան #7. Պատերազմն ու մտածողությունը | Աղասի Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Դավիթ Մոսինյան

Երևակայելով ներկան #7. Պատերազմն ու մտածողությունը | Աղասի Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Դավիթ Մոսինյան

Արդյո՞ք պատերազմում պարտվելու պատճառները նաև կապված էին մտածողության հետ, հումանիտար միտքը գեներացրե՞լ է նոր լեզու, որի միջոցով կարող ենք իրականությունը...