Խեղաթյուրված պատմության դասագիրքը՝ որպես քաղաքական գործիք. դասագիրք, թե՞… Վահրամ Թոքմաջյան

Հայոց պատմության ավագ դպրոցի հանրակրթական պետական չափորոշիչի հայեցակարգը սկսվում է հետևյալ մտքով. «Հայոց պատմության ուսումնասիրությունը ավագ դպրոցում պայմանավորված է սովորողներին հետագա կրթության կամ աշխատանքային գործունեության նախապատրաստելու, հարափոփոխ արդի դարաշրջանում հասարակության մեջ ազգային և հայրենասիրության ոգով նրանց դաստիարակելու անհրաժեշտությամբ»: Քանի աբսուրդ մեկ մտքում: Նախ` չափորոշիչը կոչված է պետական-հանրակրթական, այլ ոչ թե ազգային-շովինիստական, երկրորդ` հասարակությունը չի ենթադրում միայն հայություն, ուստի չի կարող լինել ազգային և հայրենասիրական: Այս վերջին կատեգորիային դեռ առանձնին կանդրադառնանք:

Չծանրանալով որոշ տաֆտալոգիկ հասկացությունների վրա, որոնք առկա են հայեցակարգում, միայն փաստենք մի քանի հանգամանք. հեղինակն ակնհայտորեն շփոթում է ազգ և պետություն հասկացությունները, հղում անում չեղած կատեգորիայի՝ ազգային գաղափարախոսության, որը չունի սահմանում, իսկ մեր միջավայրում ավելին՝ չունի հիմնավորված դրույթներ, ինչպես նաև կանխորոշում է այս չափորոշիչից բխող գրքի բովանդակությունը, այն է ՝ ամրապնդել սովորողի հարգանքը հայրենիքի և այլնի հանդեպ: Այսինքն՝ պետք է գրվի այնպես, որ կարդացողը միայն հպարտության զգացողություն ունենա՝ առանց քննելու և ուսումնասիրելու: Հարկ եղած դեպքում` նաև կեղծվի: Այստեղ չենք խնդրի սահմանել նաև, թե ինչ է ասել հայրենիք: Արդյո՞ք դա հողն ու ծաղիկն են, թե՞ քաղաքացին է, որը կրողն է տեսակի և հասարակության: Ու այս մոտեցման սահմանափակությունը, որ չի ենթադրում երբևէ ստեղծագործ և հետազոտական ընդգրկում, տարվում է դասագիրք:

Անդրադառնանք դասագրքերում առկա մի քանի ծեծված հերոսների, որոնք, չափորոշչային լեզվով ասած, արդի հարափոփոխ դարաշրջանում պետք է դառնան էտալոն կամ գիտակցական շեմի տեսակ սովորողի համար: Բայց արի ու տես… ինչքա˜ն հեռու ենք իրականությունից: Սկսենք Վարդան Մամիկոնյանից: Կասենք` չարչրկված է, բայց… Այս հերոսին դնելով մեր պատմության հիմքում և նրան վերագրելով հայոց պատմության չապացուցված իրողություններից մեկը՝ սրբազան պատերազմը, սովորողի մեջ ակամայից ներարկում ենք այն գիծը, որ հարկ եղած դեպքում դու պետք գոռաս` հանուն Աստծու, և մեռնես: Այսնինք՝ ի սկզբանե կանխորոշում ենք մեռնող քաղաքացի: Ավելին՝ անգամ եթե հակառակորդը բազմապատիկ է (իրականությունը չենք քննարկում, քննարկում ենք պաշտոնական վարկածը), հարկ չկա դիվանագիտություն բանեցնելու, դու պարզապես մահացիր: Այդպես լավ է: «Մահ չիմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»: Կներեք բարբառաբանության համար, բայց կարծում եմ՝ չարժե «կուտ» տալ սովորողին, թե իմանալով մահացիր, մեկ է հավերժ ապրելու ես: Պատանին հասկանում է, որ եթե ֆիզիկապես գոյություն չունեցավ, ինքն էլ չի ապրում:

Դիտեք նաև՝

11․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Մուդրոսի զինադադարը

11․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Մուդրոսի զինադադարը

🔹Որո՞նք էին ՀՀ կառավարության ծրագրի հիմնական մասերը։🔹Որո՞նք էին Մուդրոսի զինադադարի հիմնական կետերը։🔹Ինչո՞ւ էր հայկական կողմը վրդովվել Թուրքիայի...

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

10․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Կառավարության ձևավորումը

10․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Կառավարության ձևավորումը

🔹Ինչո՞ւ էր անհնարին դարձել սահմանային, երկաթուղային, գաղթականների և այլ հարցերով բանակցելը Թուրքիայի հետ։🔹Ֆինանսական միջոցների բացակայությունը ի՞նչ...