Ֆոլքներ-Բակունց-Մաթևոսյան. Վահրամ Դանիելյան, Անդրանիկ Խաչատրյան

Ֆոլքներն ասում է՝ սա մի տարածություն է, որտեղ կենդանիներն անուն ունեն, որովհետև իրենցն է, և շատ մարդիկ անուններ չունեն: Սեմ ֆադըրսը ապրում է արջի կողքին: Սեմ ֆադըրսը գիտի արջին, և արջը անուն ունի: Արջը նրա հակառակորդն է, բայց ինքը, արջի որսորդը լինելով, երբեք չի գնում արջին սպանելու և իր վարժեցրած, կրկին բնության զավակ շունը և կարելի է ասել՝ իր վարժեցրած Բունը (սևամորթի կերպարը) դառնում են նրանք, ովքեր բնությանը հաղթում են. սպանում են արջին: Եվ հետաքրքիր է, որ մի կողմից՝ բնության ստեղծած մեկ այլ կենդանի՝ մարդու կողմից վարժեցրած շունն է Բենին (արջի անբանումն է) սպանողը, մյուս կողմից՝ Բունը: Եվ հետաքրքիր է նաև, թե ոնց է Բունը արջին սպանում. ոչ թե հրացանով, ինչին պիտի վարժվեին հետագա սերունդները, այլ դանակով՝ նախնական այն ձևով, որով մարդն ու արջը կռվել են: Սպանության արդյունքում մեռնում են թե՛ շունը, թե՛ արջը, թե՛ Սեմ ֆադըրսը…

Մաթևոսյանը մի պատմվածք ունի՝ «Արջը» վերնագրով, պատմություն է մի որսորդի մասին, որին գալիս ասում են, որ գիտես արջ է գյուղ մտել, ինչ-որ վնասներ է հասցրել, գնա արջին սպանի: Եվ որսորդը ամեն օր գնում է արջին սպանելու, և ամեն օր վերադառնում է ձեռնունայն՝ ասելով, որ փորձեցի՝ չեղավ: Մի տեսակ այս որսորդությունը բնապաշտ է, և քանի կան որսորդն ու արջը, արդարացնում են միմյանց գոյությունը. մեկի անունը վայրի կենդանի է, մյուսի անունը՝ վայրի կենդանու որսորդ, և իրենք իրար չեն ոչնչացնում՝ ապահովելով մեկը մյուսի գոյությունը: Այս ամենն ավարտվում է, երբ ներխուժում է քաղաքակրթությունը այս տարածք: Որոշում է ընդունվում, գալիս են Կովկասի ամենահայտնի որսորդները ու գնում, սպանում արջին: Պատմությունն ավարտվում է՝ կրկնելով ֆոլքներյան փորձառությունը: Կարծես Մաթևոսյանի որսորդը  պարզապես արջի հետ դիմակահանդես է խաղում՝ ամեն անգամ վերախաղարկելով բնության պատմական դիմակահանդեսը, այնպես էլ Ֆոլքների մոտ է: Եվ երբ քաղաքակրթությունը, սոցիալական աշխարհն իր պաշտպանական բնազդներով մտնում է բնության աշխարհ, խաղն իսկույն վերանում է:

Նույն խնդիրը կա նաև Բակունցի մոտ: «Մթնաձոր» պատմվածքը ևս արջ սպանելու պատմություն է: Սոցիալական աշխարհից մեկը՝ Ավի անունով մի մարդ, ով որսորդի համբավ ուներ գյուղում, գնում է Մթնաձոր՝ վայրի ապասոցիալական մի աշխարհ՝ որսի: Եվ վայրի բնության պահակ մարդը, ով ամբողջովին խզել է իր հարաբերությունները սոցիալական աշխարհի հետ (զինվորական է եղել, գործը թողել է, ընտանիք է ունեցել, լեգենդները պատմում են, որ կնոջը տվել է շները կերել են): Հանդիպում են երկու որսորդ՝ բնության միջի մարդը՝ Պանինը, ով ոչ թե որսորդ է, այլ ինչպես արջն ու վարազը կռվում են իրենց ուժի, համապատասխան տարածքի համար, այդպես էլ Պանինն է կռվում, մյուս կողմից՝ սոցիալական աշխարհի որսորդ, ով եկել է կենդանի սպանի: Անտառապահ Պանինն ասում է՝ կամ պիտի տուգանք մուծես՝ 20 ռուբլի, կամ պիտի գնաս արջին սպանես: Իր աշխարհի միջոցներով սա կենսունակ չէ բնության աշխարհում ու ասում է՝ գնամ սպանեմ: Պանինը վստահ է, որ բնությունը կպատժի սոցիալական աշխարհից եկած մեկին, ով չի տիրապետում էս աշխարհի կանոններին: Տեքստը ավարտվում է ինչպես. Ավին կրակում է արջին, արջը չի սատկում, թաթով գցում-պոկում է Ավիի գլխամաշկը: Արջին սպանում է Պանինը: Ինքն իր նմանին սպանում է: Բնության ավելի թույլ էակ է գտել, սպանում է, մարդուն ձեռք չի տալիս, ասում է՝ գնա քո սոցիալական աշխարհ, ցույց տուր՝ այստեղ ինչ է կատարվում, և քո օրինակով փաստի, որ երկու աշխարհների բախումը միշտ բերելու է ողբերգության… 

Մենք չգիտենք, թե ինչ ազգից են Ավին ու Պանինը, կարող ենք ենթադրել, որ հայ են, բայց սա կարևոր չի, մենք չգիտենք, թե սրանք ինչ պետության ներկայացուցիչ են, ապագա պետություն կառուցելու, ապագա պետության պատմություն լինելու հաղթահարման փուլ են, թե ոչ: Բակունցն ավելի շատ քանդվող համայնքի ուղեկցող է: Մաթևոսյանը մեծ պետության մեջ փորձում է ստեղծել իր այլ աշխարհը, որտեղ ազգային տարրը գլխավոր բաղադրիչը չի: Մաթևոսյանը մի կերպար ունի՝ Մեսրոպ անունով: Մաթևոսյանն ասում է՝ բոլորը գիտեին, որ իրենք նախրորդ են, հնձվոր են և այլն, միայն Մեսրոպը գիտեր որ ինքը հայ է, և Մեսրոպը վերածվում է Մաթևոսյանի գրականության անառակ որդին, որովհետև չի տեղավորվում իր հնարած աշխարհի մեջ…

Ֆոլքները պատմում է պետության պատմություն, արդեն ձևավորված պետության պատմություն՝ իր խնդիրներով, և այդ պետության մեջ քաղաքացիություն է տալիս մյուսին՝ ուրիշին, Մաթևոսյանն ու Բակունցը պատմում են մի պետության պատմություն, որտեղ փորձում են առանձնացնել այդ ուրիշին, փորձում են տարբերակել այդ ուրիշին, ընդ որում՝ առանց հեռանկարի, թե ինչ դուրս կգա:

Ֆոլքները կարծես թե փորձում է ուրիշ Ամերիկայի պատմություն գրել կամ Ամերիկայի պատմություն մի քիչ ուրիշ տեղից՝ գրականությամբ, հնարված տարածքով, հնարված անուններով, պատմականությունը ունենալով որպես հիմք, բայց գեղարվեստականորեն հնարավորինս վերացարկվելով, քարտեզն է գծում, իսկ հետո այնքան ամուր է կանգնում իր ստեղծած, հնարած հողի վրա, որ ասում է՝ քանի որ դրսում (հետաքրքիր է՝ դրսում) իմ ստեղծած հերոսներին սկսել են շատ հավանել, որոշել եմ նրանցից մեկին դարձնել Ամերիկայի նախագահ: 

Դիտեք նաև՝

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Շահան Շահնուրի (1903-1974) մասին Դալար Շահինեանի, Դավիթ Մոսինյանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրույցը անդրադառնում է սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ...

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի...

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Սփիւռքեան թատրոն

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Սփիւռքեան թատրոն

Արդի Սփիւռքի մշակոյթը՝ նշանակալիօրէն թէկուզ եւ հաճախ անջատաբար, հաւաքական իր գոյութիւնը կազմակերպած եւ ըմբռնած է նաեւ թատրոնի ընդմէջէն։ Հրանդ Մարգարեանի, Ժիրայր...