Հավասարակշռված հակադրություն ցեղակլանային համակարգում. Վահե Բոյաջյան

Հավասարակշռված հակադրություն ցեղակլանային համակարգում. Վահե Բոյաջյան

Վերջին մի քանի տարիների ընթացքում ազգագրության, մարդաբանության ոլորտում առաջ է քաշվել մի թեզ, որ կոչվում է հավասարակշռված օպոզիցիա, որը մի կողմից շատ լայն արձագանք է գտել, մյուսից՝ հայաստանյան գիտական շրջանակներում կարծես թե կատարյալ անտարբերություն է տիրում: Սակայն այս երևույթը բավական կիրառելի է նաև մեր հասարակության առնչությամբ, ինչը շատ հարցերի պատասխան կարող է տալ:

Ֆունկցիոնալ առումով այս թեզի հեղինակը այն բացատրում է հետևյալ կերպ. Մերձավորարևելյան հանրույթների մոտ հիմնականում գործում է ցեղակլանային համակարգը: Հասարակական-քաղաքական կառույցներն ու հարաբերությունները մեծապես կապված է ցեղակլանային համակարգ կոչվող երևույթից:

Ցեղակլանային համակարգ կոչվածը նկարագրվում է որպես հարաբերական մի երևույթ, բայց դա չի նշանակում, որ մենք այս երևույթին չենք կարող տալ կոնկրետ բնութագիր: Այսպես կոչված այդ բալանսավորված հակադրություն երևույթը գործում է հենց այդ ցեղակլանային համակարգի ներսում: Ենթադրում է հետևյալ ֆունկցիոնալ տարբերակիչները. յուրաքանչյուր անձ որոշակի խմբի ներկայացուցիչ է, իսկ որոշակի ավելի փոքր խումբ ավելի մեծ խմբի մասնիկն է կազմում, ավելի մեծ խումբը հանրույթն է, հանրույթը այլ հանրույթի հետ մեկտեղ կազմում է մի ամբողջություն, որը սահմանում ենք պետություն հասկացությամբ: Այս անհատն իր անձնական բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար հարաբերության մեջ է մտնում մեկ այլ անհատի հետ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *