9. Կայունը մարդու մեջ. անձի տիպաբանություն ու կառուցվածք. Հոգեբանություն.  Սոնա Մանուսյան

9. Կայունը մարդու մեջ. անձի տիպաբանություն ու կառուցվածք. Հոգեբանություն. Սոնա Մանուսյան

Անձի հիմնական կառուցվածքը հոգեբանության հիմնահարցերից մեկն է: Անձի կայուն մասը հասկանալու երկու մոտեցումներն են տիպաբանականն ու կառուցվածքայինը: Տիպաբանական մոտեցումն առաջինն է ժամանակագրորեն և արմատներով գնում է դեպի չորս տեսությունը՝ դեռևս անտիկ Հունաստանում առաջացած: Հիպոկրատն առաջ քաշեց «հեղուկային» մոտեցումը, ըստ որի, մարդու մեջ չորս հեղուկի համադրությունից է պայմանավորում նրա անձի առանձնահատկությունը: Չորս հեղուկներն էին արյունը, լորձը, դեղին լեղին և սև լեղին, որոնց անվանումների հիման վրա հետագայում առաջարկվեցին խառնվածքների անվանումները՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ և մելանխոլիկ:
XX դարում անհատական տիպաբանության հարցն առաջ քաշեց Պավլովը, որին հետաքրքրում էր շների մոտ նույն պայմանական ռեֆլեքսների տարբերությունները: Պավլովը եկավ բարձրագույն նյարդային գործընթացների և երկու հիմնական գործընթացների՝ դրդման և արգելակման գաղափարին: Պնդելով, որ տարբեր մարդկանց դեպքում այս գործընթացները գլխուղեղում տարբեր կերպով են կատարվում՝ Պավլովը ևս հանգեց չորս խառնվածքների գաղափարին:
Կարլ Գուստավ Յունգի առաջարկած տիպերն էին ինտրավերտներն ու էքստրավերտները՝ հոգեկանի դեպի ներս և դեպի դուրս միտված «ռազմավարությունները»: Հանս Այզենքն այդ տիպերը կապեց գլխուղեղի կեղևի ակտիվացման հետ կապված հատկանիշներ: Ինտրովերտների գլխուղեղի կեղևի ակտիվությունն ավելի մեծ է, իսկ էքստրավերտները կարիք ունեն արտաքին խթանման՝ շփման, ինֆորմացիայի միջոցով:
Խառնվածքը մարդուն բնութագրում է ոչ թե բովանդակային առումով, այլ գործելակերպի տեսակետից: Այն ընդունված է ուսումնասիրել մանկական հասակում, քանի որ երեխայի անձը դեռևս շերտավորված չէ: Ըստ Յունգի, հոգեկանն ունի «կոմպենսացիայի» հատկություն. կյանքի ընթացքում մարդը հակված է ձեռք բերել իրեն հակառակ հոգեբանական տիպը:
Անհատի տիպաբանման մի այլ մոտեցում է կոնստիտուցիոնալ մոտեցումը՝ մարդու մարմնային և հոգեկան ընդհանուր հատկանիշների շաղկապման հիման վրա ձևավորված: Հիմնական երեք մարմնային տիպերն են ատլետիկը, պիկնիկը և ասթենիկը և դրանք զուգակցված են համապատասխան հոգետիպերով:
Տիպաբանական մոտեցումներում կարևոր մյուս հասկացությունը բնավորությունն է: Էրիխ Ֆրոմն առանձնացնում էր սոցիալական բնավորության ոչ պրոդուկտիվ տիպեր՝ դրանց ոչ պրոդուկտիվությունը կապելով կապիտալիստական համակարգի և շուկայական հարաբերությունների զարգացման հետ: Մարդը կորցնում է բնության հետ կապը և փորձում է վերականգնել այն, սակայն, դիմում է ոչ պրոդուկտիվ կերպով, ինչի հիման վրա կարելի է բնավորության տիպեր առանձնացնել: Միայն 1950թթ. բնավորություն հասկացությունը փոխարինվեց «անձնային գծեր» եզրով գնահատականներից զերծ մնալու համար: Անձի հատկանիշները բաժանվեցին կարդինալ, կենտրոնական և երկրորդական մակարդակների: Անձնային գծերի ուսումնասիրությունները գերիշխող դարձան մինչ օրս:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *