Հանդուրժողականություն. Վահրամ Սողոմոնյան. սոցիում #միտք

Այնպիսի մի պետության մեջ, ինչպիսին Հայաստանն է, որտեղ մենք սովոր ենք ծնված օրվանից շփվել միայն հայերի հետ, ստիպված ենք ջանքեր գործադրել այլոց հասկանալու կամ հանդուրժողականություն ցուցաբերելու համար:

Ինչու՞մն է խնդիրը, երբ մենք չենք կարողանում ընդունել, որ այլ մեկի արտահայտած տարբեր տեսակետը դեռ չի նշանակում, որ նա ոչ հաղթող է մեր նկատմամբ, այլ այդ կարծիքը գոյության ունենալու իրավունք ունի:

Այսօր հայաստանյան քաղաքական, հասարակական հարթակներում տեղի ունեցող քննարկումներից կարելի է այն տպավորությունն ունենալ, որ այդ քննարկման ընթացքում դու պետք է անպայման ջախջախես քո ընդդիմախոսին և հաստատես քո կարծիքի հաղթանակը: Սա խոսում է հանդուրժողականության մշակույթի ճգնաժամի մասին, քանի որ այն ի սկզբանե մերժում է կոլեկտիվ գործողությունը: Եթե մենք որևէ բան ենք քննարկում, ապա պետք է նաև պատրաստ լինենք տեսնելու և ընտրելու մեր կարծիքների համատեղ եզրերը: Սա հանդուրժողականության բաղկացուցիչ մասերից մեկն է, ինչի բացակայությունն օգտագործվում է տիրապետող գաղափարախոսության կողմից, որպեսզի ամեն մեկս հաստատենք մեր անհատական ճշմարտությունը, բայց պատրաստ չլինենք կոլեկտիվ գործողության, քննարկումների, բանավեճերի, հասարակական միտք ստեղծելու և այլն:

Դիտեք նաև՝

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

🔹Ինչո՞ւ է Ֆիրդուսի վերակառուցման նախագիծը խնդրահարույց։🔹Ի՞նչ ներուժ ունի Ֆիրդուսը Երևանի համար։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում ուրբանիստ Անդրեյ...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

🔹Ի՞նչ է գենդերը, և ի՞նչ է գենդերային խտրականությունը։🔹Ինչո՞ւ է «գենդեր» բառը բացասաբար ընդունվում հայ հասարակությունում։🔹Ի՞նչ գենդերային...

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք...