Տոհմածառեր. Արգամ Երանոսյան

Տոհմածառեր. Արգամ Երանոսյան

Տոհմի, ազգի, ընտանիքի մասին հիշողությունները հաճախ արտացոլվում են ծառի տեսքով, ինչը զարմանալի չէ, քանի որ ծառը հանդիսանում է վերարտադրության և զարգացման բնական մոդել: Նույն պատճառով ծառի տեսքով ստեղծվում են առաջացման և զարգացման պատմություններ: Այն ունի արմատներ, զարգանում և ճյուղավորվում, սկսած լեզվից, կենսաբանական տիպից, զարդանախշերից մինչև աշխարհի վերաբերյալ պատկերացումները:

 

967716_693560417353499_1881473788_n

Վերարտադրման «ծառակերպ մոդելը» հիմնականում կապված է մարդու և մարդկային հասարակության հետ, ուղղակի կամ անուղղակի հիմնավորվում է նաև համընդհանուր կենաց ծառի կերպարով՝ ապահովելով հավերժ ծաղկունք և պտղաբերություն: Զարմանալի չէ, որ հայկական ավանդույթներում տոհմածառը հաճախ բառացիորեն անվանվում է “կենաց ծառ” և պատկերվում են հավերժության խորհրդանիշով:

 

986802_693592727350268_338409485_n

972531_693571284019079_1787579724_n

 

Քանի որ բազմաթիվ զարդանախշերում միաձույլ պատկերված են ծառ և կենդանի, ուսումնասիրողմենրի մի խումբ կապ են տեսնում տոտեմիզմի գաղափարական հասկացությունների հետ, պատկերված կենդանին համարելով տվյալ տոհմի խորհրդանիշը: Ուսումնասիրողների մեկ այլ խումբ էլ կենդանու և ծառի համադրությունը բացատրում է վերածնության մոդելի շրջանակներում, հիմնվելով զոհաբերության գաղափարի վրա:

 

986807_693592940683580_884262450_n

 

Հայերի մեջ տոհմածառերը լայն կիրառություն սկսեցին ունենալ 19-րդ դարից, երբ բարձրացավ մարդկանց կրթվածության մակարդակը: Դրանք սովորաբար պատկերվում էին հաստաբուն ծառի տեսքով: Ծառի բունը խորհրդանշում է տոհմի հիմնադրին: Որպես տոհմի շարունակականություն՝ ծառի ճյուղերը խորհրդանշում են տոհմի արական սեռի ներկայացուցիչները, որոնց վրա գրվում է նրանց անունները: Հատկանշական է, որ բացառությամբ արական սեռի ներկայացուցիչների հիշատակման ձևաչափին հանդիպում ենք Աստվածաշնչում, Խորենացու Հայոց պատմության «Ծննդաբանություն հայոց մեծաց» գլխում, ինչպես նաև «Սասնա ծռեր» էպոսում:

Երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջ խորհրդային միության տարածքում սկսեցին կառուցվել հայրենական պատերազմի հիշատակը հավերժացնող հուշարձաններ: Հատկապես գյուղական վարյերում հաճախ հուշարձանի վրա գրվում էին պատերազմի մասնակիցների անունները, նրանց ծննդյան տարեթվերը: Այս հուշարձաններում գերակշռող էին սովետական սիմվոլները: Խորհրդային տարիներին պատրաստված տոհմածառերում հայրենական պատերազմի մասնակիցներին հիշատակում էին «սովետական աստղի» տեսքով, իսկ հետխորհրդային շրջանում պատրաստված տոհմածառերում օգտագործվում են քրիստոնեական խորհրդանիշեր, երկրորդ աշխարհամարտի, արցախյան պատերազմում զոհվածները հիշատակվում եմ խաչի տեսքով:

10154802_693561094020098_1425383469_n

10157014_693572960685578_919288479_n

10168267_693573034018904_555996942_n

10168354_693560850686789_1435696601_n

10168375_693561137353427_2013427962_n

10169114_693565827352958_260465715_n

Հատկապես անկախությանը հաջորդող ժամանակաշրջանում հայերի մեջ որպես խորհրդանիշ հանդես է գալիս նուռը: Նռան ծառերը ներկայացվում են, որպես կենաց ծառի ժամանակակից մոտեցում, իսկ տոհմածառերում մարդիկ պատկերված են պտուղի` նռան վրա: Հուշանվերների խանություներում հանդիպում ենք «ծառ նկարի շրջանակների», որտեղ նախատեսված է տեղադրել ընտանիքի անդամների նկարները:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *