Թեմա 9. Կարլ Շմիթթը և ժամանակակից քաղաքական միտքը. Նաիրա Մկրտչյան

Թեմա 9. Կարլ Շմիթթը և ժամանակակից քաղաքական միտքը. Նաիրա Մկրտչյան

Կարլ Շմիթթը կրթությամբ իրավագետ էր, 20-ական թվականներին որոշում է գործնականից տեղափոխվել ակադեմիական դաշտ: Իր գործունեությունը ծավալում է մի ժամանակաշրջանում, որը հայտնի է որպես վայմարյան Գերմանիա, սակայն, երբ 1933թ. իշխանության են գալիս նացիստները, Շմիթթը դառնում է նացիստական Գերմանիայի գաղափարախոսներից մեկը:

Ըստ Շմիթթի՝ թշնամին նա է, ով վտանգում է ձեր կենսաձևը, այսինքն թշնամին մեկը չէ, ում հետ պարզապես այս պահին նպատակներ չեք կիսում, այլ թշնամին մեկն է, ով վտանգում է ձեր ինքնությունն ու գոյություն ունենալու առանձնահատուկ կերպը: Սրանով Շմիթթը էականորեն փոխում է թշնամու մասին պատկերացումը և փորձում է զանազանել տնտեսության ոլորտում հայտնի մրցակցի գաղափարից: Սա փորձ է նաև քաղաքականությունը չհասկանալ տնտեսագիտական եզրույթներով:

Շմիթթը փորձում է թշնամու և բարեկամի հարաբերությունները կառուցել միությունների միջև,նույնիսկ չի ուզում խոսել միավորումների մասին, այսինքն իր համար քաղաքական պայքարը պայքար է խմբերի միջև, խմբեր, որոնք իրենք իրենց կարծես թե կարողացել են տեղակայել թշնամու (այսինքն՝ մեկը, որ օտար է, անձնապես չեմ ատում կոնկրետ մարդուն, բայց ատում եմ այն խմբին) և բարեկամի (այսինքն՝ մեկը, որի հետ կիսում եմ որոշակի արժեքներ, հայացքներ, և մեր տարբերությունները գոյաբանական մակարդակում են):

Գրականության ցանկ

1.Schmitt Carl, Der Begriff des Politischen, Berlin, 1979.

2.Strauss Leo, Notes on Carl Schmitt, The Concept of the Political (Schmitt Carl, The Concept of the Political, Chicago, 2007).

3.Arditi Benjamin, On the Political: Schmitt contra Schmitt, In: Telos, 142, Spring, 2008.

4.Mouffe Chantal, The Democratic Paradox, New York, 2000.

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *