Թեմա 9. Իրավական և սոցիալական պետություն. Ռուբեն Մելիքյան

Թեմա 9. Իրավական և սոցիալական պետություն. Ռուբեն Մելիքյան

Իրավական պետությունն այն պետությունն է, որը հակադրվում է կամայականությունների պետությանը: Իշխանությունների տարանջատման գաղափարը ժամանակակից ցանկացած իրավական պետության անօտարելի հատկանիշներից է: Այն չի ենթադրում հանրապետական կարգ, այսինքն որոշակի հարաբերակցությամբ կարող ենք խոսել իշխանությունների տարանջատման մասին ցանկացած կառավարման ձևի պայմաններում: Իրավական պետության երկրորդ հատկանիշը վերաբերում է այն հանգամանքին, որ  իրավական հարաբերությունները պետք է հստակորեն կարգավորվեն օրենքով: Այստեղ առաջ է գալիս որակի հարցը: Այն օրենքները, որոնք չունեն որակական որոշակի հատկանիշներ, նրանք չեն կարող համարվել իրավական հարաբերությունների պատշաճ կարգավորիչներ: Երրորդ հատկանիշը, որ առավելապես 20 և 21-րդ դարերի ծնունդ է, քաղաքացիական հասարակության առկայությունն է:

Ամենակարևոր հատկանիշը, որ կարող է ամբողջացնել իրավական պետության վերը թվարկված հատկանիշները, այն է, որ պետությունը սահմանափակված է իրավունքով: Իրավունքը չի կարող լինել պետության քմահաճույքը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *