Թեմա 4. Իմանուիլ Կանտ (մաս 2). Արշակ Բալայան

Ըստ Իմանուիլ Կանտի՝ լինել առաքինի, նշանակում է լինել երջանկության արժանի լինել, իսկ երջանկությանն արժանի ենք լինում՝ հետևելով կատեգորիկ իմպերատիվին, զուտ հարգանքից ելնելով՝ հետևում ենք բարոյական օրենքին: Ըստ Կանտի՝ առաքինությունն այն գերագույն վիճակն է, որին կարելի է ձգտել, ռացիոնալ էակը ավելի մեծ նպատակ չի կարող ունենալ, քան առաքինի լինելն է: Մարդկանց համար ամենաբարձր նպատակը երջանկությանն արժանի լինելու նպատակն է: Այնուամենայնիվ, մենք, հասկանալով, որ առաքինի լինելը շատ կարևոր է, ցանկանում ենք լինել երջանիկ, միայն առաքինի լինելը մեզ համար բավարար չի:

Երջանկությունն ու առաքինությունը հետերոգեն են, այլ կերպ ասած՝ ունեն տարբեր ծագում: Դրանք ռացիոնալ էակից պահանջում են առանորդվել տարբեր սկզբունքներով: Հնարավոր չէ հետևել ինչ-որ սկզբունքի, որը երաշխավորի և՛ երջանկությունը, և՛ առաքինությունը: Այն վիճակը, երբ անձը երջանիկ է այնքանով, որքանով ինքն առաքինի է, Կանտն անվանում է գերագույն բարիք: Ըստ Կանտի՝ մեր բանականությունն է պահանջում, որ մենք ապահովենք գերագույն բարիք: Ինչպե՞ս է հնարավոր այս գերագույն բարիքը…

Գրականության ցանկ

1. Kant I., Selections from “Groundwork of the Metaphysics of Morals”, from “The Cambridge Edition of the Works of Immanuel Kant: Practical Philosophy”, Cambridge University Press, 1996, pp. 61-93.

2. Kant I., Selections from “Cretique of Practical Reason”, from “The Cambridge Edition of the Works of Immanuel Kant: Practical Philosophy”, Cambridge University Press, 1996, pp. 228-236.

 

Դիտեք նաև՝

Սերունդ ԵՎՕՖ #14. Փիլիսոփայության դասախոս երաժիշտը. Արման Սաֆարյան

Սերունդ ԵՎՕՖ #14. Փիլիսոփայության դասախոս երաժիշտը. Արման Սաֆարյան

Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են ՀՌՀ համալսարանի փիլիսոփայություն առարկայի դասախոս և միաժամանակ Hiwave երաժշտական խմբի կիթառահար...

Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան

Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան

Ասում են՝ փիլիսոփայությունը մտքի իմպրովիզացիան է, իսկ ո՞րն է այդ իմպրովիզացիոն երաժշտության փիլիսոփայությունը: «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ...

Երևակայելով ներկան #7. Պատերազմն ու մտածողությունը | Աղասի Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Դավիթ Մոսինյան

Երևակայելով ներկան #7. Պատերազմն ու մտածողությունը | Աղասի Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Դավիթ Մոսինյան

Արդյո՞ք պատերազմում պարտվելու պատճառները նաև կապված էին մտածողության հետ, հումանիտար միտքը գեներացրե՞լ է նոր լեզու, որի միջոցով կարող ենք իրականությունը...