Թեմա 3. Մեգաէկոնոմիկան և տնտեսագիտության հիմնական կանոնները. Հրանտ Բագրատյան

Թեմա 3. Մեգաէկոնոմիկան և տնտեսագիտության հիմնական կանոնները. Հրանտ Բագրատյան

…Երկրները փորձում են տարբեր լուծումներ գտնել, և այդ լուծումների միջից շատերը ընտրում են ներքին պարտքը: Ներկայումս ներքին պարտքը բացահայտորեն գերակշռում է արտաքին պարտքի նկատմամբ: Իսկ ի՞նչ է ներքին պարտքը: Դա հետաձգված սպառում է, դա փող վերցնելն է ապագա սերունդից՝ դեռևս չծնված երեխաներից: Ճապոնիայում ներքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 270 տոկոսը, Իտալիայի ներքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 130 տոկոս չափով, հույները՝ 160-170 տոկոս: Այսինքն երկրները շուռ են գալիս և սկսում են շահագործել իրենք իրենց: Ու՞ր կարող է տանել սա, երկիրը չի կարող իր ներքին պարտքը հայտարարել չեղյալ, ո՞վ է այն սուբյեկտը, որ կանգնեցնելու է սա: Պարզ է մի բան, որ մենք հստակորեն մտնում ենք նոր տնտեսական ճգնաժամի ցիկլի մեջ, և այս ամենը կավարտվի կամ որևէ մեգավալյուտայի կամ մեգաչափման միավորի ստեղծմամբ, որով կչափվեն արժեքները, պարտքերը, ֆինանսները, ինչպես երկրների միջև, այնպես էլ երկրների ներսում, կամ էլ կավարտվի հստակ դեզինտեգրացիոն երևույթներով և տարածաշրջանային միավորներ ստեղծելով: Այս միտումը արդեն տեսնում ենք, ԵՏՄ-ն ու Եվրոպական միությունը այդ տարածաշրջանային միավորներն են, և դրանց ընդլայնումը պետք է անպայմանորեն դիտարկել որպես դեզինտեգրացիա՝ տնտեսության արդյունավետության իջեցում, կյանքի պայմանների վատացում և այլն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *