Թեմա 20. Իրադարձություններով հագեցած սոցիոլոգիա. Ժաննա Անդրեասյան

Թեմա 20. Իրադարձություններով հագեցած սոցիոլոգիա. Ժաննա Անդրեասյան

Ռենե Մագրիտի հայտնի ծխամորճի նկարի տակ գրված մակագրությունը հուշում է այն մասին, որ սա ոչ թե ծխամորճ է, այլ ծխամորճի պատկերն է: Ըստ էության, այն ամենը, ինչ խոսվեց քսան դասախոսության ընթացքում, ոչ թե սոցիոլոգիան է, այլ այն պատկերացումն է սոցիոլոգիայի մասին, որ ես կարողացա տալ, սոցիոլոգիայի մասին կարելի է խոսել բոլորովին այլ կերպ՝ ներկայացնելով բոլորովին այլ բաներ, ուստի զարմանալի չի, որ սոցիոլոգիայի մասին կարող եք լսել բաներ, որոնք կստեղծեն տպավորություն, որ դուք ոչինչ չգիտեք սոցիոլոգիայի մասին:

Սոցիոլոգիան՝ որպես գիտական ուղղություն, պետք է կարողանա ունենալ բացատրություն այն հասարակության համար, որտեղ արևմտյանն ու ոչ արևմտյանը հանդիպում են իրար: Հենց սա է սոցիոլոգիային դրել խաչմերուկում, և սոցիոլոգիան խաչկերուկից հետո որոշել է թեքվել ոչ դեպի արևմուտք, այսինքն արևմտյան հեգեմոնիայից հետո: Սա շատ լավ հնարավորություն է ոչ արևմտյան հասարակությունների սոցիալոգիական մտքի տեսանկյունից սեփական խոսքն ասել և ցույց տալ ճանաչողական այն պոտենցիալը, որ այդ երկրները կարող են ունենալ ընդհանուր հասարակագիտական մտքի զարգացման համար:

Մենք սիրում ենք խոսել այն մասին, որ հայերը պատմականորեն մի ազգ են, որոնք միգրացիան դիտում են իբրև սոցիալական վարքի ռեֆերենդ ձև, նշանակալից ձև: Ցանկացած դժվար իրավիճակներում մենք դա դիտում ենք իբրև ամենահավանական տարբերակներից մեկը վարվելու: Ամբողջ աշխարհը գնում է միգրացիայի հասկացման անհարժեշտության փնտրտուքներով: Ի՞նչ կարող ենք անել մենք միգրացիայի հարուստ մեր փորձով:

Հետաքրքիր կլիներ, եթե մենք սոցիալոգիական տեսանկյունից փորձենք ուսումնասիրել հայոց պատմությունը, իսկ դա կարելի է անել, և կստացվի շատ հետաքրքիր մի բան, որը ցույց կտա՝ իրականում ինչպիսի պատմություն է հայոց պատմությունը՝ որպես սոցիալական պատմություն: Ինչն է այդ պատմության մեջ անցյալ և ինչը՝ ապագա, և ինչն է մնացել վիրտուալ մակարդակում՝ չիրացվելով ո՛չ որպես անցյալ, ո՛չ որպես ապագա:

Եթե գլոբալ նայենք, ապա իրադարձությունը այն միակ բանն է, որ մնացել է հասարակական կյանքում որպես ինչ-որ իմաստ պարունակող: մենք ունենք ձևեր, որոնք չափից դուրս ձևեր են, բյուրեղացված են և ապամարդկայնացված, մենք ունենք ձևերի մակարդակի հասցված տիպային իրադարձություններ, որոնք կեղծ իրադարձություններ են, ինչպես, օրինակ, տոները, և սրանք նույնպես դադարել են իրենց մեջ պարունակել որևէ սոցիալական իմաստ, բացի նմանակման  ու ինքդ քեզ վերարտադրելու իմաստից, և իրականում միակ սոցիալական իմաստի խտացման ու ընդհանրապես սոցիալական իմաստի արտադրության հնարավորությունը մնում են այն իրական իրադարձությունները, որոնք կարող են հույս տալ ինչ-որ գործընթացի իրականացմանը:

Գրականության ցանկ

1. Mcdonald J., Terrence, The historic turn in human sciences, http://books.google.am/books?id=a7noy6lcU7IC&lpg=PA274&ots=Q_GCAW48r6&dq=eventful%20sociology&hl=hy&pg=PP1#v=onepage&q=eventful%20sociology&f=false.

2. Knobl Wolfgang, Joas Hans, Skinner Alex, Social theory: Twenty Introductory Lectures, Cambridge University Press, 2009.

3. Sewell William Hamilton, Three temporalities: toward a sociology of the event, University of Michigan, 1990.

4. Skockpol Theda, States and Social Revolutions: A comparative analysis of France, Russia and China, Cambridge University Press, 1979.

5. Skockpol Theda, Vision and Method in Historical Sociology; Cambridge University Press,1984.

6. Tang Chih-Chieh, Towards a Real Theory of Event: A Dialogue between Luhmann andSewell, http://www.ios.sinica.edu.tw/ios/people/personal/ctang/Se_C_08.pdf

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *