Թեմա 2. Ուտիլիտարիզմ. Արշակ Բալայան

Սկզբունքորեն հնարավոր է, որ ոմն մեկը մեծ գումարի նվիրատվություն կատարի սեփական հեղինակությունը պաշտպանելու կամ խղճմտանքից ազատվելու զգացման համար, սակայն մարդկային բոլոր գործողությունները շահամոլությամբ նկարագրելը պարզապես շահամոլությունը կամ էգոիզմը՝ որպես տերմին, իմաստազրկում են: Քանի որ ստացվում է այսպես. էգոիստական արարք կատարելը և առհասարակ արարք կատարելը դառնում են հոմանիշներ:

Ուտիլիտարիզմը սերտորեն կապված է էգոիստական հայացքների հետ: Ուտիլիտարիզմի հիմնական թեզը այն է, որ անձը պետք է վարվի այնպես, որ գործողությունների արդյունքում ստեղծվի առավելագույն չափով երջանկություն: Ջոն Ստյուարտ Միլը կարծում էր, որ գործողությունները բարոյական են շնորհիվ գործողության առաջ բերած հետևանքների: Միլը նշում էր, որ կարևորություն չունի, թե ով է զգում այդ առավելագույն հաճույքը:

Դիտարկենք մի երևույթ: Ենթադրենք՝ Հասմիկը, ով միանգամայն առողջ է, այցելել է հիվանդանոց՝ իր հարազատներին տեսակցության: Պատկերացնենք նաև, որ սույն հիվանդանոցում գտնվում են մահամերձ անձինք, ովքեր իրենց փրկության համար կարիք են զգում օրգանների, ասենք՝ մեկին պետք է փոխպատվաստել սիրտ, երկրորդին ու երրորդին՝ երիկամներ, չորրորդին՝ թոք, հինգերորդին՝ լյարդ: Ընդունենք նաև, որ եթե փոխպատվաստումը տեղի չունենա, ապա այս հինգ անձինք կմահանան: Պողոսը, ով բժիշկն է, մտածում է հետևյալ կերպ. եթե մենք վերցնենք Հասմիկից այդ օրգանները, փոխպատվաստենք, ապա այս հինգ անձինքն կփրկվեն, փոխարենը, բնականաբար, Հասմիկը կյանքից պետք է հեռանա: Այս իրավիճակը անցնում է Միլի կողմից առաջարկված թեստը, որովհետև Պողոսի կատարած գործողությունների արդյունքում փրկվում են հինգ հոգի, որոնք երջանկություն են առաջ բերում, մահանում է չորսով պակաս անձ, որի արդյունքում տառապանքն ու ցավը, որ պիտի զգային բարեկամները հարազատի կորստից, քչանում է չորս անգամ: Ստացվում է՝ եթե առաջնորդվենք առավելագույն երջանկության սկզբունքով, ապա Պողոսի գործողությունները պետք է համարենք բարոյական, այնինչ ակնհայտ է, որ նման արարքը որևէ համատեքստում չի կարող լինել բարոյական:

Գրականության ցանկ

1. Mill, J. S. Utilitarianism and On Liberty. Edited by M. Warnock, Malden, Massachussettes: Blackwell Publishing, 2003, pp. 185-215.

2. Thomson, J. J. Turning the Trolley. Philosophy & Public Affairs, 2008, 36(4), pp. 359-374.

3. Гусейнов А. А., Апресян Р., Этика, Москва, Гардарики, 2008, сс. 156-171.

Դիտեք նաև՝

Սերունդ ԵՎՕՖ #14. Փիլիսոփայության դասախոս երաժիշտը. Արման Սաֆարյան

Սերունդ ԵՎՕՖ #14. Փիլիսոփայության դասախոս երաժիշտը. Արման Սաֆարյան

Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են ՀՌՀ համալսարանի փիլիսոփայություն առարկայի դասախոս և միաժամանակ Hiwave երաժշտական խմբի կիթառահար...

Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան

Զրույցներ ջազի շուրջ #21. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան

Ասում են՝ փիլիսոփայությունը մտքի իմպրովիզացիան է, իսկ ո՞րն է այդ իմպրովիզացիոն երաժշտության փիլիսոփայությունը: «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ...

Երևակայելով ներկան #7. Պատերազմն ու մտածողությունը | Աղասի Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Դավիթ Մոսինյան

Երևակայելով ներկան #7. Պատերազմն ու մտածողությունը | Աղասի Թադևոսյան, Եվա Ասրիբաբայան, Դավիթ Մոսինյան

Արդյո՞ք պատերազմում պարտվելու պատճառները նաև կապված էին մտածողության հետ, հումանիտար միտքը գեներացրե՞լ է նոր լեզու, որի միջոցով կարող ենք իրականությունը...