Թեմա 18. Ժողովրդավարություն (մաս 3). Նաիրա Մկրտչյան

20-րդ դարի 60-ականների երկրորդ կեսին արևմտյան Եվրոպայում ծայր են առնում որոշակի շարժումներ, որոնց թվին դասում են նաև Ֆրանսիայում ուսանողական շարժումները, որոնք նպաստում են «մասնակցություն» հասկացության քաղաքական տեսության օրակարգ վերադառնալուն: Քաղաքական մասնակցության չափը, որակը, ընդհանրապես քաղաքական ներառվածության խորությունը դարձյալ հայտնվում են օրակարգի կենտրոնում, որովհետև այդ նույն ուսանողները պահանջում էին ավելի մեծ մասնակցություն կրթական հիմնախնդիրների քննարկման և լուծման հարցում: Հրապարակ է նետվում մասնակցային ժողովրդավարության հայեցակարգը…

Ի՞նչ է ենթադրում մասնակցությունը՝ ըստ Ռուսոյի: Քաղաքական մասնակցությունը առաջին հերթին քաղաքական որոշումների ընդունման համար է, կարևոր գործառույթ ունի: Եթե բոլորը չեն մասնակցում որոշումների կայացման մեջ, ապա դժվար թե դրան կարելի է համարել ժողովրդավարություն: Ռուսոյի համոզմամբ մասնակցությունը ունի նաև այսպես կոչված կրթական-դաստիարակչական նշանակություն. մասնակցելով՝ մարդը դառնում է սոցիալապես և քաղաքականապես ավելի ակտիվ մեկը, ձեռք է բերում այնպիսի ունակություններ և հմտություններ, որոնք հնարավոր կդարձնեն նրա հետագա մասնակցությունը այդ գործընթացներում, ավելին՝ յուրաքանչյուր անհատ միայն սահմանափակված չի լինի սեփական շահերի և սեփական նկատառումների շրջանակով:

Մասնակցային ժողովրդավարության հայեցակարգը նաև ձևավորում է անհրաժեշտ որակներ՝ ուշադրություն դարձնելու ազգային նշանակության խնդիրների վրա: Շումպետերն ասում էր. «Որքան հեռու են խնդիրները իր մասնավոր շրջանակից, այնքան մարդը ավելի քիչ է հետաքրքրված, ավելի քիչ է իրազեկ, և ավելի քիչ է պատասխանատու պրոբլեմների լուծման համար»:

Մասնակցության շնորհիվ մարդը մնում է իր տերը, նա չի հանձնում իր քաղաքական իրավունքը որևէ մեկին, դրանով պահպանում է նաև իր ազատությունը և վերահսկողությունը իր կյանքի ու իր կյանքի վրա ազդող միջավայրի նկատմամբ:

Գրականության ցանկ

1. Barber R. Benjamin, Strong Democracy. Participatory Politics For a New Age, Los Angeles, 2003.

2. Pateman Carole, The Disorder of Women, Stanford, 1989.

 

Դիտեք նաև՝

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Պատերազմն իրո՞ք անխուսափելի է, և պատերազմն իրո՞ք անցանկալի է։ Առաջին հարցը վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, երկրորդը՝ արժեքների աշխարհին։ Այդ երկուսի՝...

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի...

Պատերազմն ու 19-րդ դարի Բրիտանիայի ազատական տնտեսագիտությունը | Դավիթ Իսաջանյան

Պատերազմն ու 19-րդ դարի Բրիտանիայի ազատական տնտեսագիտությունը | Դավիթ Իսաջանյան

Խաղաղության՝ տասնիններորդ երկայնադարում, ազատականությունը՝ լիբերալիզմը, ոչ միայն շեշտակի վերելք էր ապրում Բրիտանիայում, այլև անգամ իսկ մրցակից չուներ՝...