Թեմա 16. «Ժողովրդավարություն»  (մաս 1). Նաիրա Մկրտչյան

Թեմա 16. «Ժողովրդավարություն» (մաս 1). Նաիրա Մկրտչյան

ժողովուրդ հասկացությունը ամենախնդրահարույցներից մեկն է. ո՞վ է մտնում ժողովրդի մեջ: Ժամանակ կար, երբ ժողովրդի մեջ պիտի մտներ որոշակի գույքային ցենզ՝ սեփականություն, ունեցող մեկը, ընդ որում դա պետք է լիներ որոշակի տարիքի տղամարդ, ժողովուրդ ասելով՝ մենք նկատի ունենք կրթված մարդկանց, նկատի ունենք չափահասներին, թե ժողովուրդ ասելով՝ նկատի ունենք սպիտակամորթ չափահասներին: Ժողովրդի կատեգորիան որքան լայն է, նույնքան էլ ամորֆ է, ինչի հետևանքով տարըմբռնումների ու զանազան մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ստացվում է, որ բոլոր ձգտումները՝ ժողովուրդ հասկացությամբ ընդգրկելու բոլորին և մասնակից դարձնելու քաղաքական պրոցեսներին, այնուամենայնիվ, իր խորքում  հիմնված է որոշակի բացառման վրա: Ցանկացած ժողովրդավարության ներսից բնորոշ է այս բացառման երևույթը, քանի որ եթե ժողովրդավարությունը անպայմանորեն ենթադրում է քաղաքական հավասարություն, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրին ձայնի իրավունք, ինչպես էլ որ ուզեք, միևնույն է, որոշները միշտ բացառվում են այս գործընթացից:

Պլատոնի կարծիքով՝ ժողովրդավարական վարչակարգում բոլոր կարևոր արժեքները պղծվում են, մարդկանց ուղղորդում են իմացական մոլորությունները, և մարդիկ բնորոշվում են բարոյական աղճատմամբ, քանի որ ամեն ինչ թույլատրելի է, և կանոնները՝ խախտելի: Պլատոնի համոզմամբ այս կատարյալ ազատությունն ու կատարյալ հավասարությունը հանգեցնում են նրան, որ բոլոր մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են. կարող են ենթարկվել կանոններին, կարող են չենթարկվել, և ժողովրդավարությունը մի կառավարման ձև է, որտեղ կարծես ինչպես շուկայում կգտնեք բոլոր կենսաձևերը, կառավարման հնարավոր բոլոր տարբերակները: Եվ քանի որ ով ինչ ուզում, այն էլ անում է, բոլոր երևույթները դառնում են խնդրահարույց:

Չերչիլն ասել է՝ ժողովրդավարությունը լավագույնն է վատագույն վարչակարգերի մեջ: Ի դեպ, Արիստոտելը կարծում էր, որ վատ վարչակարգերի մեջ ժողովրդավարությունը լավագույնն էր: Նշենք, որ վատ վարչակարգերը երեքն էին՝ բռնապետությունը, օլիգարխիան և ժողովրդավարությունը:

Ժողովրդավարության դեպքում է, որ առաջին անգամ կարելի է խոսել ազատության մասին պոզիտիվ իմաստով, այսինքն ժողովրդավարության մեխը ոչ միայն բոլորի համաձայնությունն է, այլ ժողովրդավարության հիմնական հարցը այն է, թե ով է որոշում:

Գրականության ցանկ

1. Held David, Models of Democracy, Cambridge, 2008.

2. Lefort Claude, The Question of Democracy, In: Democracy and Political Theory, Cambridge, 1988.

3. Gutman Amy, Democracy, In: A Companion to Contemporary Political Philosophy, 2nd Edition, ed. by Robert E Goodin, Philip Pettit and Thomas Pogge, Malden, 2007, vol. II.

4. Аристотель, Политика, Сочинения в четырех томах, М., 1984, т. 4.

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *