Թեմա 16. Ոչ Պոստմոդեռնիզմին. Էլիաս, Հաբերմաս, Գիդենս. Ժաննա Անդրեասյան

Թեմա 16. Ոչ Պոստմոդեռնիզմին. Էլիաս, Հաբերմաս, Գիդենս. Ժաննա Անդրեասյան

 Գիդենսի հիմնական մոտեցումը ստրուկտուրացիայի տեսությունն է, որով նա փորձ է արել միավորել կառուցվածքային ֆունկցիոնալիզմն ու միկրոսոցիոլոգիան: Ինչ-որ առումով սա կրկին փորձ է անհատի և հասարակության երկընտրանքի լուծում առաջարկել և ցույց տալ, թե ինչպես է անհատը մասնակցում հասարակական կառուցվածքի ստեղծմանը՝ կրելով այդ հասարակական կառուցվածքի ազդեցությունը, այսինքն ինչ-որ առումով հասարակությունն ու անհատը միմյանց ստեղծում են այդ պրոցեսի ընթացքում:

Էլիասը գտնում էր, որ չկա անհատ առանց հասարակության, և չենք կարող խոսել հասարակության սկզբի մասին. հասարակությունը սկիզբ չունի: Հասարակական համաձայնության ցանկացած տեսություն ոչ այլ ինչ է, քան սեկուլյարիզացված Ադամի փնտրտուք: Նա գտնում էր, որ անհատը շատ սոցիալական մի բան է և կա այնքանով, որքանով կա հասարակությունը, ու այս մոտեցումը ոչ թե հակադրելն է անհատին ու հասարակությանը՝ դրանով իսկ տեսնելով հասարակության ճնշող բնույթը անհատի նկատմամբ, այլ հասկանալը, թե ինչպես է փոխադարձ գործընթացում ձևավորվում և՛ անհատը, և՛ հասարակությունը, և հասկանալ, որ նույն այդ ճնշումը ոչ այլ ինչ է, քան փոխադարձաբար ընդունված, հասկացված և ձևակերպված նորմերի ամբողջություն:

Գրականության ցանկ

1. Норберт Элиас. О процессе цивилизации: Социогенетические и психогенетические исследования. М.; СПб, 2001. Том 1-2

2. Энтони Гидденс, Устроение общества: Очерк теории структурации. – М.: Академический проект, 2003

3. Jürgen Habermas, Theorie des kommunikativen Handelns. (Bd. 1: Handlungsrationalität und gesellschaftliche Rationalisierung; Bd. 2: Zur Kritik der funktionalistischen Vernunft.) — Frankfurt am Main, 1981

4. Юрген Хабермас.Моральное сознание и коммуникативное действие СПб.: Наука, 2000

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *