Թեմա 10. Քրեական իրավունք. Ռուբեն Մելիքյան

Քրեական իրավունքի հիմնարար հասկացությունը հանցագործությունն է, և առաջին հերթին քրեական իրավունքը հետաքրքրվում է, թե ինչպես կարող ենք մենք բնորոշել և ինչպես կարող ենք տարանջատել հանցագործությունը ոչ հանցավոր արարքներից: Կան բազմաթիվ մոտեցումներ, որոնք կարող ենք խմբավորել երկու  խմբի: Առաջին խումբը հանցագործության բնորոշման հիմք է համարում դրա հասարակական վտանգավորությունը, այսինքն հանցագործություն են համարվում բոլոր այն արարքները, որոնք ունեն հանրային կամ հասարակական վտանգավորության որոշակի աստիճան: Մյուս մոտեցման համաձայն՝  հանցագործություն են բոլոր այն արարքները, որոնք այդ պահին ունեն քրեական հակաօրինականություն, այսինքն՝ սահմանված են որպես  հանցագործություն որևէ օրենքով:

ՀՀ սահմանադրության քրեական օրենսգիրքը այս երկու մոտեցումը զուգակցել է, և  հանցագործության հասկացությունը բնորոշում է այս երկու հատկանիշներով: Այսինքն  հանցագործություն են այն արարքները, որոնք ունեն հանրային վտանգավորություն, միաժամանակ սահմանված են, տվյալ պարագայում՝ քրեական օրենսգրքում:

Որո՞նք են հանցավորության պատճառները: Երբ իտալացի հայտնի հետազոտող Չեզարե Լոմբրոզոն  իր աշխատություններում փորձում էր հիմնավորել, որ հանցավորության պատճառը մարդու մարդաբանական առանձնահատկությունների մեջ է, այն ժամանակահատվածի համար դա կարող էր դիտվել որպես նորմալ երևույթ, սակայն 20-րդ և 21-րդ դարերում այսպիսի մոտեցումներն արդեն արդիական չեն կարող համարվել: Լոմբրոզոյի դերը առավելապես այն է, որ նա զարկ տվեց մտածողությանը և այն հետազոտություններին, որ մենք փորձենք հասկանալ ծագումնաբանությունը և տոպոգրաֆիան, թե որտեղ են գտնվում հանցավորության պատճառները:

Եթե միջնադարյան մտածողությունը կամ միջնադարյան քրեաիրավական գաղափարները մենք հիմք ընդունենք, ապա կտեսնենք, որ պատիժը (հատկապես պետության կողմից նշանակվող պատիժը) կարելի է բնութագրել որպես վրեժի դրսևորում, այսինքն հանրությունը՝ ի դեմս կոնկրետ լիազորված սուբյեկտների, վրեժ է լուծում անձից հանրային հարաբերությունները խաթարելու համար: Պատիժը չուներ որևէ սոցիալական նշանակություն: Ժամանակի ընթացքում, երբ մարդիկ սկսեցին ավելի շատ մտածել հանցավորության պատճառների մասին, պատիժը դարձավ ավելի թիրախային:

Դիտեք նաև՝

4․ Քաղաքացի-պետություն | Համագործակցության վարույթ

4․ Քաղաքացի-պետություն | Համագործակցության վարույթ

🔹Ի՞նչ էր իրենից ենթադրում «պետություն-քաղաքացի» թաքուն համագործակցությունը։🔹Ինչպե՞ս կարող է համագործակցության համաձայնագիրը օգնել...

Ինքնորոշում. Իրավաբանություն

Ինքնորոշում. Իրավաբանություն

Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է հնագույն և բոլոր ժամանակների պահանջված մասնագիտությանը` իրավաբանությանը։ Այս լայն և...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Մեդիայի դերը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Մեդիայի դերը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում

🔹Որքանո՞վ է հայկական մեդիան ընտանիքում առողջ հարաբերություններ քարոզում։🔹Ինչպե՞ս են շահարկվում ինքնության թեմաները հասարակությունը պառակտելու...