Թեմա 1. Մեգաէկոնոմիկա. մաս I. Հրանտ Բագրատյան

Թեմա 1. Մեգաէկոնոմիկա. մաս I. Հրանտ Բագրատյան

Սրանից 80 տարի առաջ մարդկությունը սկսեց խոսել այն մասին, որ կա միկրոէկոնոմիկա և մակրոէկոնոմիկա կամ միկրոտնտեսագիտություն և մակրոտնտեսագիտություն: Մակրոտնտեսագիտությունը մեզ զինում է հասարակական արտադրությունը չափելու տեխնիկայով, ասենք՝ կա համախառն ներքին արդյունք ցուցանիշը, որով մենք չափում ենք՝ այս հասարակությունը ինչքան է արտադրում, հետո չափում ենք, թե Ադրբեջանն ինչքան է արտադրում և համեմատում ենք հայկական և ադրբեջանական հասարակությունները: Հաշվում ենք ցուցանիշը՝ մեկ շնչին ընկնող: Երբ մենք համեմատում ենք Հայաստանն ու Ադրբեջանը, սա միջազգային տնտեսագիտությունն է, որը մակրոտնտեսագիտության մի մասն է: Մեգատնտեսությունը անում է մեկ ուրիշ բան, թե Հայաստանի զարգացումը որքանով է նպաստում Ադրբեջանի զարգացմանը և հակառակը: Արդյոք զարգանալով ավելի արագ՝ ադրբեջանական հասարակարգը չի գողանում Հայաստանի զարգացման հնարավորությունները: Սա հենց մեգաէկոնոմիկան է:

Ունենալով 8-12% դեֆիցիտ՝ Միացյալ Նահանգները չունի լուրջ գնաճ: Այդ դեֆիցիտը նրանք ֆինանսավորում են պետական արժեթղթերով, որոնք վաճառում են տարբեր երկրներին: Եվ քանի որ Միացյալ Նահանգների արժույթը արժույթ է նաև մյուս երկրների համար, միջազգային արժույթ է, մեծացնելով իրենց դեֆիցիտը՝ իրենք արժեզրկում են մյուս երկրների խնայողությունները: Այլ խոսքերով ասած՝ Միացյալ Նահանգները արտահանում է պարտք:

Մեգաէկոնոմիկան միշտ սիրում եմ համեմատել գեղեցկուհիների մրցույթի հետ: Մակրոէկոնոմիկան ինձ հիշեցնում է գեղեցկուհիների մրցույթն առանց ժյուրիի, գեղեցկուհիներն իրենք են իրենց մեջ որոշում, թե ով է ամենագեղեցիկը: Հասկանում եք, որ դա հնարավոր չէ: Ամեն մեկը կհամարի, որ ինքն է գեղեցիկ, բայց մեգաէկոնոմիկայում որոշում է ժյուրին, այսինքն ձեր գեղեցկությունը գեղեցկություն է այնքանով, որքանով այն դուր է գալիս մեկ ուրիշին. ձեր տնտեսությունը տնտեսություն է այնքանով, որքանով այն պետք է մեկ ուրիշ ազգի:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *